Հարկային, դու լրիվ լկտիացել ես, իմ արևը:
Էս կառույցը օրը ցերեկով անարգել, հակաօրենսդրական քայլեր ա անում:
Ես կասեի` կրիմինալ:
Ցուցակ են տվել հաշվապահի ձեռքը ու վերջինս բոլոր բաժիններով անցնում էր էսօր ու ամեն մեկիս մի թիվ ասում, թե ով ինչքան ա ավել մուծելու այսուհետ:
Ինձ, ոչ ավել, ոչ պակաս, 50 տոկոսով հարկը բարձրացրել էին:
Ասեցի` ես չեմ մուծելու ավել: Մանավանդ, որ էս տարի մի քանի անգամ պակասել է առևտուրը;
Հարկը ավելանում ա, երբ շրջանառությունն ա ավելանում, շահույթն ա ավելանում: էդպես չի՞: Հաշվարկ....բան ....չկա՞:
Պարզվում ա, որ էդպես չի: Իրենք ոնց ասում են` էդպես պիտի լինի, եթե չես ուզում պրոբլեմներ ունենաս ու գլխիդ սարքեն.... Հենս էսպես էլ սպառնացին:
Առաջ խելոք լսում էի, որովհետև չէի ուզում պրոբլեմներ ունենամ իրենց հետ:
Հիմա էլ կորցնելու բան չկա: Թող ունենամ պրոբլեմ, բայց իրանց ասածով չի լինելու այսուհետ:
Նյութի աղբյուր՝ http://anushanahit.livejournal.com/784957.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել