Ժողովուրդ ջան, ազնիվ խոսք ես ապշած եմ: Էս վերջերս առնչվեցի ոմն Արգամ Ուստյանի կայքին, ով իրեն բլոգգեր է հորջորջում ու ապշած մնացի: Ով տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը, մանրամասնեմ. էս մարդը, որ իրեն բլոգգեր է հայտարաարել, ամբողջ օրը զբաղված է նրանով, որ իր կայքում հրապարակում է պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր` տեսանյութեր և ֆոտոներ, որոնք թե մեր մթոմ շոու բիզնեսի ներկայացուցիչների անձնական կյանքին են վերաբերում, թե արտասահմանյան:
Ես չեմ կարող կողմնակալ մոտեցում դրսև որեմ նրա նկատմամբ ԲլոգՆյուզ կայքում, բայց դե լավա ես հո բլոգգեր եմ ու կարամ մի բոոոլ-բոոոլ քլնգեմ իմ բլոգում: Հիմա ավելի մանրամասն…
Արգամ Ուստյանը երևի պարզապես շատ է սիրում բլոգգեր բառը, բայց նա չի հասկանում, որ սրա-նրա պոռնոգրաֆիկ վիդեոների հաշվին ռեյտինգ հավաքելով դու բլոգեր չես դառնում: Ախր հարգելի Արգամը մի հատ նեղություն չի էլ քաշում գոնե ձևականորեն ինչ որ բան գրի նյութերին կից, որը ցույց կտար նրա դիրքորոշումը կամ ասելիքը տվյալ թեմայի շուրջ: Կան բլոգգերներ, որոնք իրենց ասելիքը ասում են իրենց իսկ կատարած նկարների կամ վիդեոների միջոցով, բայց անգամ այս դեպքում չեմ հասկանում, թե ինչն է մեր պոռնոբարոնի ասելիքը ասենք Անժելա Սարգսյանի սկանդալային նկարների ներքո:
Մյուս հանգամանքը, որ ինձ դու չի գալիս այս հարցում, դա հարցի զուտ էստետիկական կողմն է: Ինձ տհաճ է, որպես ՀՀ քաղաքացի,
երիտասարդ տղա և պարզապես, բարոյական որոշակի արժեհամակարգի տեր մարդ, երբ ոմն մեկը փորձում է հայտնիություն ձեռք բերել անբարոյականության կամ ուրիշի անձնական կյանքի լուսաբանման միջոցով: Վստահ եմ, որ սա հաստատ այն դեպքը չէ, երբ նպատակը արդարացված է միջոցներով: Ի վերջո, ես չափահաս եմ, բայց նրա կայքը հանրամատչելի է և հասանելի կարող է դառնալ ցանկացած անչափահասի համար:
Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ մարդը տարածում է ոչ միայն հանրամատչելի բնույթի կոնտենտ, այլև այնպիսի բաներ, որ սովորական մարդը չի կարող գտնել պարզապես գուգլում համապատասխան որոնում անելով: Ուրիշ բան մի մտածեք, պարզապես ինքս փորձեցի փնտրել այն աղբյուրները, որոնցից Արգամն է օգտվում, որպեսզի հասկանամ էս մարդը ուղղակի պոիսկավիկի բերած բաներնա վերահրապարակում, թե ինչ որ ավելի լուրջ աշխատանքա տանում: Պաշտոնապես հայտարարում եմ, ինձ այդպես էլ անհայտ մնացին այն աղբյուրները, որից նա օգտվում է:
Հասկանում եմ, որ կարող են գտնվել մարդիկ, ովքեր կհակադարձեն, թե Արգամը ինչ որ առումով հեղափոխություն է անում հայկական համացանցում, որովհետև թերևս նա առաջինն է, ով քիչ թե շատ լրջորեն ու հետևողականորեն զբաղվում է առցանց պորնոգրաֆիայի “հայաֆիկացումով”, ու եթե մինչ այս եղել են անանուն ադմինիստրատորներով կայքիկներ, ապա նա անում է բաց և անթաքույց: Այնուամենայնիվ, հարգելիներս, եկեք չմոռանանք էթիկական ու էստետիկական կանոնների մասին: Գուցե լավն էլ նա է, որ հայկական համացանցում չլինեն հայրենական արտադրության կայքեր` պոռնոգրաֆիկ կոնտենտով:
Ամփոփելով ուզում եմ կոչ անել Արգամին, որպեսզի նա վերանայի իր մոտեցումները փառք ձեռք բերելու միջոցներին, իսկ եթե մնա նույն մտածողությանը ինչ հիմա, ապա թող գոնե բարի լինի, այլևս աջուձախ իրեն բլոգեր չհայտարարի, որովհետև, եթե բլոգգերը նա է ում ասելիքն այս աշխարհին սահամանափակվում է ինչ որ մեկի սեռական օրգանների տեսքով, ապա ես ինքս հրաժարվում եմ բլոգեր կոչվելուց: