Հայ թատերարվեստի ամենապայծառ դեմքերից Սվետլանա Գրիգորյանը հեռացավ՝ թողնելով իր հանդեպ ունեցած հայ ժողովրդի չխամրող սերը: Բազմաթիվ սերունդներ հիացել ու դեռ հիանալու են նրա կերտած դերերով ու ներկայացումներով: Նրա կողմից մարմնավորող բոլոր կերպարներում համակրանք կա, սեր կա, անբացատրելի ձգողական ուժ, որը ստիպում է հանդիսատեսին միևնույն ներկայացումը նայել բազմաթիվ անգամ, բայց նույն սպասումով ու խանդավառությամբ: Սվետլանա Գրիգորյանը հայ թատրոնի համն ու հոտն էր: Հայ թատերարվեստն աղքատացավ՝ վարպետի ֆիզիկական բացակայությունից: Ցավում ու ցավակցում եմ հայ հանրությանը՝ մեծանուն դերասանի անժամանակ մահվան առթիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել