abc_barbara_walters_portrait_thg_130122_wg1in.am-ը գրում է.

The View հաղորդման ստեղծող և վարող, ամերիկացի ամենահայտնի հեռուստալրագրողներից մեկը՝ Բարբարա Ուոլթերսը, պաշտոնապես ավարտել է կարիերան: «Ես արդեն արել եմ այն ամենը, ինչ ցանկանում էի անել»,- 84-ամյա Ուոլթերսի խոսքերն է մեջբերում The Daily News-ը:

Հեռուստատեսությունը լքելու իր մտադրության մասին նա հայտարարել էր մեկ տարի առաջ՝ 2013-ի մայիսին: «Ես հեռուստատեսությունում աշխատել եմ ավելի քան 50 տարի: Մեկ տարուց ես ծրագրում եմ ավարտել կարիերաս: Այլևս չեմ ցանկանում նոր բարձունքներ նվաճել»,- այն ժամանակ հայտարարել էր Ուոլթերսը:

Բարբարան АВС է եկել 1976 թվականին: Մինչ այդ նա 15 տարի աշխատել է NBC-ում՝ որպես Today շոուի հաղորդավար:

Իր կարիերայի ընթացքում նա հարցազրույց է վերցրել ամերիկացի բոլոր նախագահներից՝ սկսած Ռիչարդ Նիքսոնից, ինչպես նաև հոլիվուդյան աստղերից ու հանրահայտ մարդկանցից: Նրա հյուրերն են եղել նաև օտարերկրյա առաջնորդները, մասնավորապես՝ Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսը:

The View-ի շրջանակում աշխատանքի համար նա արժանացել է «Գրեմմի» մրցանակի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել