Էս վերջերս քաղաքական մեկնաբանությունների մեջ գնալով շատանում են պատերազմի հավանականության աճի մասին հաստատումները:
Եթե այդպես է, ապա անհրաժեշտ է պատրաստվել այդ պատերազմին հոգեբանորեն: Խուճապային տագնապները պետք է փարատվեն, բնակչության մարտական ոգին քաջալերել:
Ադրբեջանը վաղուց է անում դա և մեծ հաջողության է հասել, չնայած նրանք միշտ էլ կմնան քաջարի ու անողոք անզեն թույլի հանդեպ և վախկոտ ու խուսափող իսկական կռվից:
Եթե անխուսափելի է պատերազմը, ապա պիտի այնպես անենք, որ սա վերջին պատերազմը լինի կովկասյան թուրքերի հետ և նրանց լիակատար ջախջախման պիտի հասցնենք:
Ինչ ստեր էլ հիմա խոսեն, ճշմարտություն է, որ 88 թվի շարժումը աճեց ու ամրապնդվեց ի հեճուկս 3 կառավարությունների՝ ՍՍՀՄ-ի, Հայաստանի և Ադրբեջանի:
Հայ ժողովուրդը այդ հաղթանակը տարել է միայնակ, առանց օգնության: Սկզբում Սովետական զորքերի, Ադրբեջանի ՕՄՕՆ-ի ու աշխարհազորի դեմ էինք կռվում: Հետո Սովետական զորքը ողջ սպառազինությունը հանձնելով Ադրբեջանին, ինքը դուրս եկավ ռազմական կոնֆլիկտից:
Կռվեցինք «Վճռական մենակի» հոգեբանությամբ, հաղթեցինք: Այդ հոգեբանությունը վերականգնենք, դադարենք անվտանգության երաշխիքներ մուրալուց:
Աշխարհի համակրանքը և զինական օժանդակությունը միայն իր համար կռվողի կողմն է լինելու: Ոչ ոք իր զինվորի արյան մեկ կաթիլը չի զոհի ինչ որ հայության համար:
Հաղթանակի գլխավոր խոչընդոտը այսօրվա իշխանություններն են: Օր առաջ այս վնասակար խավը պիտի վտանգազերծենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել