

Նոյշվանշտայն ամրոցը գտնվում է Բավարիայում: Յուրաքանչյուր տարի այն ավելի քան մեկ միլիոն այցելու է ընդունում և համարվում է Եվրոպայի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից մեկը: Ամրոցը կառուցվել է 19-րդ դարում՝ որպես Բավարիայի թագավոր Լյուդովիկոս II-ի ամառային նստավայր: Կառուցման (1869-1886թթ.) համար ծախսվել էր այն ժամանակների համար անհավանական մեծ գումար՝ 6 միլիոն ոսկե մարկ: Հեքիաթային ամրոցի մասին Լյուդիվիկոսը երազել էր դեռևս մանկուց:
Սկզբնական նախագիծը բազմաթիվ փոփոխությունների էր ենթարկվել, մինչև այն վերածվեց 5-հարկանի ռոմանտիկ ոճի կառույցի: Ամրոցն անհավանական բարդ պայմաններում էր վեր խոյացել, դժվարությունները հաջորդում էին մեկ մյուսին:
Ամրոցի ներքին հարդարանքը նման է թատերական դեկորացիայի: Այն իր մեջ միախառնում է ճարտարապետագեղարվեստական տարբեր ոճեր: Ամրոցը առաջինն էր, որը համալրվել էր ջեռուցման համակարգով: Խոհանցում տաք և սառը ջրերով շատրվան էր գործում: Ամենագեղեցիկը և փառաշուքը թագավորական սրահն է: Դժբախտաբար, միապետի մահից հետո շինարարական աշխատանքները կանգ էին առել:
Բարձրադիր տեղակայվածության պատճառով Նոյշվանշտայնը հաճախակի պարուրվում է Ալպյան մառախուղով: Այդ պահին թվում է, թե այն սավառնում է օդում և իսկապես կախարդական տեսք է ստանում:




















