Life.panorama.am-ը գրում է.

Գույների նշանակությունը երազում

1. Սև

Կյանքում սև գույնը սովորաբար խորհրդանշում է տխրություն, թաղում, թախիծ կամ դեպրեսիա: Սևի գերակայությունը երազում հիմնականում նույն բաներն է խորհրդանշում, ինչ իրական կյանքում: Սևը հոգու մռայլ կողմն է, երբ մարդ իրեն կորած, լքված է զգում, հուսահատ և առանց փրկության հնարավորության: Ալքիմիայում սև գույնը խորհրդանշում է Քրիստոսի արցունքները:

2. Սպիտակ

Ալքիմիկոսները սպիտակ գույնն օգտագործում են հոգու մաքրազերծման գործընթացն արտացոլելու համար: Սպիտակը խորհրդանշում է ծնունդ կամ ինչ-որ նոր բանի սկիզբ: Սպիտակի գերակայությունը երազում կարող է խորհրդանշել ցանկացած նոր բան` նոր գործի սկիզբ, նոր կարիերա, նոր հարաբերություններ:

3. Սև ու սպիտակ երազներ

Սև ու սպիտակ երազները խորհրդանշում են իրադարձություններ, որոնք շատ պարզ են հասկացողության համար:

4. Կարմիր

Կարմիրն ավելի բարդ գույն է մեկնաբանելու համար: Այն կարող է ինչպես հրապուրել, այնպես էլ զայրացնել և գրգռել: Կարմիր գույնի գերակայությունը երազում կախված է հենց այդ ժամանակ ապրած զգացողություններից. եթե հաճելի զգացողություններ են, ուրեմն լավ խորհուրդ ունի, եթե ոչ` ուրեմն հակառակը: Ալքիմիկոսները կարմիր գույնը փոխկապակցում են կրակին: Կրակը ստեղծագործություն է, հոգու փոխակերպման գագաթնակետ: Երազում կարմիրի գերակայությունը կարող է նշանակել, որ ձեր սկսած ինչ-որ մի գործ հասնում է իր ավարտին:

5. Ոսկեգույն

Ոսկեգույնը հաճախ ասոցացվում է հարստության հետ կամ մի բանի, որը շատ թանկ է տվյալ անձնավորության համար: Երազում ոսկեգույնը հաճախ խաղաղության և հոգևոր ներդաշնակության զգացում է բերում: Ոսկեգույնը հիմնականում տղամարդկային էներգիան է խորհրդանշում, սակայն կարող է խորհրդանշել նաև արևի էներգիան: Երազում ոսկեգույնը հաճախ կարող է խորհրդանշել հաջողություն կամ դժվարին չարչարանքներից հետո պարգևատրում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել