Tren1in.am-ը գրում է.

Մեդիտացիայի, շնչառական մարզումների և այլ նմանատիպ վարժությունների շնորհիվ մարդն ի վիճակի է վերահսկել իմունային համակարգը: Հայտնի է, որ նյարդային համակարգն ազդում է իմունայինի վրա: Այս մասին գրում է The Times of India-ն:

Ռեդբաուդի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնական Մաթհիս Կոքսին հետաքրքրել է Գինեսի գրքում հայտնված ռեկորդակիր, ցրտին դիմակայող Վիմ Հոֆը: Գոյութուն ունի «Հոֆի մեթոդաբանությունը», որը ենթադրում է սառը ջրում լողալ, ձյան վրա պառկել, ինչպես նաև շնչառական և մեդիտացիոն վարժություններ: Թեստը ցույց է տվել, որ կամավորների՝ նման կերպ մարզված խումբը մրսածության պակաս ախտանիշներ է ցուցադրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել