«Yere 1»-ի Մշեցի Առաքելը՝  Ներսիկ Իսպիրյանի նոր տեսահոլովակումLife.panorama.am-ը գրում է.

«Yere 1» հումորային նախագծից հանրությանը հայտնի հերոս  Մշեցի Առաքելը՝ նույն ինքը՝ Գրիգոր Դանիելյանը, Ներսիկ Իսպիրյանի նոր տեսահոլովակի գլխավոր հերոսն է: Այս մասինLife.panorama.am-ին տեղեկացրեց երգիչը՝ հավելով, որ նկարահանումներն արդեն ավարտվել են, այժմ տարվում են մոնտաժման աշխատանքներ: Տեսահոլովակը  հանդիսատեսի դատին կհանձնվի հունիսի սկզբին:

««Բոյով բուսով, էն աղջկան Սասունցի» երգը հարսանեկան է, տեսահոլովակի միջոցով մենք փորձել ենք հանրությանը կոչ անել չհեռանալ մեր արմատներից և հարսանիքներն անցկացնել հայկական ավանդույթների համաձայն»,-մեզ հետ զրույցում նշեց Ներսիկ Իսպիրյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել