23:08 , 10 մայիս, 2014
Life.panorama.am-ը գրում է.
«Yere 1» հումորային նախագծից հանրությանը հայտնի հերոս Մշեցի Առաքելը՝ նույն ինքը՝ Գրիգոր Դանիելյանը, Ներսիկ Իսպիրյանի նոր տեսահոլովակի գլխավոր հերոսն է: Այս մասինLife.panorama.am-ին տեղեկացրեց երգիչը՝ հավելով, որ նկարահանումներն արդեն ավարտվել են, այժմ տարվում են մոնտաժման աշխատանքներ: Տեսահոլովակը հանդիսատեսի դատին կհանձնվի հունիսի սկզբին:
««Բոյով բուսով, էն աղջկան Սասունցի» երգը հարսանեկան է, տեսահոլովակի միջոցով մենք փորձել ենք հանրությանը կոչ անել չհեռանալ մեր արմատներից և հարսանիքներն անցկացնել հայկական ավանդույթների համաձայն»,-մեզ հետ զրույցում նշեց Ներսիկ Իսպիրյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ