Եգիպտոսում հատուկ հարկ է սահմանվել միլիոնատերերի համարLife.panorama.am-ը գրում է.

Եգիպտոսի կառավարությունը հատուկ հարկ է սահմանել հարուստների համար, ովքեր տարեկան պարտադիր պետք է պետական բյուջե վճարեն իրենց եկամուտի 5%-ը: Հարկը տարածվելու է տեղի միլիոնատերերի վրա, ովքեր տարեկան ունեն միլիոն եգիպտական ֆունտից ավել եկամուտ (142 հազար ԱՄՆ դոլար):

Այդ որոշումը, մինչև գործողության մեջ մտնելը, դեռ պետք է հաստատվի Եգիպտոսի նախագահի պաշտոնակատար Ադլի Մանսուրի կողմից: Նշվում է, որ այդ հարկատեսակը կգործի ժամանակավոր, մինչև երկրում տնտեսական իրավիճակը կայունանա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել