2014 թվականը արդեն հատում է իր երկրորդ կեսը, և սկսվում են հարսանիքներ անցկացնելու լավագույն օրերը: Հարսանիք բլոգը որոշեց իր ընթերցողին ներկայացնել այս տարվա հարսանիքների նորաձևության հիմնական տենդենցները՝ գույներ, աքսեսուարներ: Ընդհանուր կարելի է ասել, որ սա լինելու է հակասությունների սեզոն՝ կոպիտ, սուր աքսեսուարների և նուրբ ու շքեղ կտորների համադրություն, գույների և պարզ լուծումների միաձուլում:
Զմրուխտագույն
Թարմ անանուխին փոխարինելու է գալիս ազնվական զմրուխտը: Այս գույնով ձևավորված հարսանիքները կարելի բնութագրել մեկ բառով՝ շքեղ: Իսկ հարսնացուն կարող է իրեն թույլ տալ իր տեսքը առավել գեղեցկացնել նույնանուն քարերով:
Այս նախշազարդը հիշեցնում է «Նորը վաղուց մոռացված լավագույն հինն է» արտահայտությունը, քանի որ այն օգտագործվել է 70-ականներին: Իսկ այս նախշը կարելի է օգտագործել ցանկացած գույնով:
Թավիշ
Եվ կրկին բարձրաշխարհիկ թեմաներ: Այս գործվածքը առանց ավելորդ զարդարանքի, աքսեսուարների արդեն իսկ գեղեցիկ է և փայլում է իր հարստությամբ, բայց ոչ վուլգարությամբ:
Boho ոճ
Սա նոր խոսք է հարսանեկան նորաձևության մեջ և բավականին բարդ է առանց դիզայներների խորհուրդների այն կյանքի կոչելը: Այն իր մեջ միաձուլում է հիպպիի, գնչուական հարսանիքների, արևելյան և էթնիկ ոճեր: Սա նորաձևությունը հերքող ոճ է:
Պարտեզային ծաղիկներ
Ֆլորիստիկան այսօր շարժվում է դեպի բնականը: Այս տարվա հիթ են դառնալու դաշտային ծաղիկները, որոնք շատ գեղեցիկ համադրվում են դասական վարդերի, խոլորձների և այլ ծաղիկների հետ: