Վրաստանի նախագահի վարկանիշը կտրուկ անկում է արձանագրել Իվանիշվիլիի քննադատությունից հետոPanorama.am-ը գրում է.

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի վստահության վարկանիշը 26%-ով անկում է արձանագրել` հասնելով նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր նվազագույն 46%-ի: Այս մասին են վկայում ԱՄՆ Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի պատվիրած և Կովկասյան ռեսուրսներ հետազոտական կենտրոնի կողմից ազգաբնակչության շրջանում անցկացված հարցումները:

«Civil.ge» կայքը, գրում է, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբեր ամսին նախագահին վստահության վարկանիշը կազմում էր 72%:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր վարկանիշի անկումը պայմանավորել է երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի` իր գործունեության հրապարակային քննադատությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել