14:25 , 10 մայիս, 2014Panorama.am-ը գրում է.
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի վստահության վարկանիշը 26%-ով անկում է արձանագրել` հասնելով նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր նվազագույն 46%-ի: Այս մասին են վկայում ԱՄՆ Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի պատվիրած և Կովկասյան ռեսուրսներ հետազոտական կենտրոնի կողմից ազգաբնակչության շրջանում անցկացված հարցումները:
«Civil.ge» կայքը, գրում է, որ դեռևս նախորդ տարվա նոյեմբեր ամսին նախագահին վստահության վարկանիշը կազմում էր 72%:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին իր վարկանիշի անկումը պայմանավորել է երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի` իր գործունեության հրապարակային քննադատությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ