Նստած նայում եմ մեր հերոսական հաղթանակի կադրերը` հաճախ եմ նայում, ոչ միայն տոնական օրերին ... զգացածս ամեն անգամ նույնն է և չեմ կարողանում չոր աչքերով մնալ մինչև վերջ ... մեր ազգի կամքը, մեր միասնականությունը, մեր ուժը, մեր հավատը, մեր սերը` հայրենիքի, ընտանիքի, անծանոթի, հայրենակցիդ նկատմամբ ուղղակի աննկարագրելի, գերմարդկային է` գերբնական ... այնքան սեր ու հավատ կա այդ տղաների աչքերում` նրանցից շատերը չկան և նույնիսկ շիրիմ չունեն ... նայեցի նաև ԽՍՀՄ կինոարվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը` "В бой идут одни старики" ֆիլմը: Էլի հավատ, ուժ, կամք, սեր, սեր սեփական հողի, տան, հայրենիքի, ընտանիքի, կողքիդ անծանոթի ու ծանոթի նկատմամբ ... ռուսն ու ուկրաինացին եղբայր էին և իրար կոտորելու անհագ ծարավ չունեին ... և մի տարօրինակ ու անչափ ցավալի բան պետք է արձանագրենք` մարդկությունը այնքան է մոռացել Մարդ ասվածն ու նրա արժեքները, որ նրան միասնական ու իրար հանդեպ սիրով լինելու համար պատերազմներ են անհրաժեշտ ... ես խոնարհվում եմ Արցախյան հերոսամարտի և Հայրենական մեծ պատերազմի բոլոր հերոսների առաջ, բայց մի մեծ երազանք ու ցանկություն ունեմ ... չեմ ուզում աշխարհում ոչ մի պատերազմ, չեմ ուզում գնդակից զոհվածի գեթ մի շիրիմ ավելանա ... թող մեր օրացույցներում չավելանա ոչ մի հաղթանակած պատերազմի օր այլևս ... թող միասնական, հարգանքով, սիրով, հույսով ու հավատով լինենք առանց պատերազմների, առանց արյան ... թող հերոսները այլևս միայն խաղաղության օրերում դառնան ... շնորհավորում եմ հաղթանակի օրվա կապակցությամբ ու շնորհավորանքից ավելի շատ հույս ունեմ, որ իրար մոտ ապագայում կշնորհավորենք գոնե մեր` հայ ազգի հարցում, ասածս երազանքների իրականացման հետ կապված ... կյանքում մեծագույն հաղթանակը խաղաղությունն ու սերն է ... խաղաղ ապրենք ու սիրով ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/davitgevorkyan/posts/578237782274402
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել