Этот день победы,
Порохом пропах,
Это праздник
С сединою на висках.
Это радость со слезами на глазах.
День победы,
День победы,
День победы!
Այսօր պապիկիս հետ շքերթով անցանք Սանկտ Պետերբուրգի (նույն ինքը Город Герой, Блокадный Ленинград) Невский проспект-ով: Հրաշք ծրագիրը “Бессмертный Полк” անունով, հնարավորություն է տալիս բոլոր թոռնիկներին ու զավակներին, իրենց զոհված պապիկների ու ծնողների նկարներով նույնպես մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված շքերթին, տանելով իր հետ իր հերոս վետերանի նկարը: Ու չնայած նրան, որ այս բազմահազարանոց շքերթի մեջ ես հանդիպեցի ընդամենը վեց հայի ու երկու վրացու նկարով քայլող մարդկանց,ես ինձ հերոս եմ զգում այսօր, որովհետև չնայած վերջերս հաճախ հնչող նացիոնալիստական հարտարարությունների,թե սա միայն ռուս ազգի հաղթանակն էր, ես պապիկիս հետ ցույց տվեցի, որ սա Սովետի ժողովրդի մեծ հաղթանակն էր:
Տանից մինչև շքերթ ողջ ճանապարհին ու շքերթի ընթացքում մարդկանց աչքերի մեջ տարբեր արտահայտություններ էի կարդում՝հարգանք,անտարբերություն բայց ավելի հաճախ արհամարհանք,երբեմն նույնիսկ ատելություն:Եվ եթե հաշվի առնենք,որ ամբողջ շքերթի ընթացքում ամեն երկու րոպեն ամբոխը- “Россия, Россия” էր բղավում ու թարս նայում ինձ,իմ պապիկի հետ,կարելի է ասել, ես ռասիզմի միջով անցա ու բարոյական հաղթանակ տարա J Ու հոգու խորքում ուրախ եմ, որ այս ամեն ինչը պապիկս չտեսավ:Պատկերացնում եմ, թե ինչքան նա կնեղվեր:
Այսօր Невский проспект–ում ես ներկայացնում էի ողջ հերոս ազգս,բոլոր զինվորներին՝մարտի դաշտում զոհված, անհետ կորած, գերի ընկած,հաղթանակով հետ եկած ու մինչև խոր ծերություն իր ընտանիքի հետ ապրած՝պապիկիս պես: Այն քիչ վետերաններին,որ այսօր նստած հեռուստացույցի դիմաց ապրում են նույն հուզմունք ու երջանկությունը,ինչ ապրել են 69 տարի առաջ ու որոնց մասին մեր կառավարությունը կարծես թե մոռացել է:
Թեթև պատմական ակնարկ
<< Չնայած նրան, որ Հայաստանի բնակչությունը կազմում էր մոտ 1.5 միլիոն, նրանցից 600 հազարը մասնակցեց Մեծ Հայրենական պատերազմին ու 50%-ը այդպես էլ չվերադարձավ տուն,նվիրելով իր կյանքը մեծ հաղթանակին: Հայ ազգը տվեց 94 գեներալ, 5 մարշալ 115 ՍՍՀՄ հերոս,որոնցից 2-ը՝ Հովհաննես Բաղրամյանն ու Նելսոն Ստեփանյանը դարձան կրկնակի հերոս: Իսկ հայտնի Թամանյանական դիվիզիան՝ Նվեր Սաֆարյանի գլխավորությամբ, հերոսաբար անցավ Կովկասից Բեռլին ողջ ուղղին ու պարեց իր քոչարին՝ Ռայխտագի գրավումից հետո>> :