1in.am-ը գրում է.
Կատալոնական «Բարսելոնա»-ն միացել է «Հոֆենհայմ»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռոբերտո Ֆիրմինոյի տրանսֆերի համար պայքարին, ում դիտարկում է որպես Ալեքսիս Սանչեսին փոխարինողի հավանական թեկնածու:
Իսպանիայի գործող չեմպիոնը գրեթե համաձայնել է չիլիացի ֆուտբոլիստի իրավունքները զիջել Թուրինի «Յուվենթուս»-ին, և այժմ Ֆիրմինոն համարվում է Սանչեսի փոխարեն «Բարսելոնա»-ում հայտնվելու առաջին տարբերակը:
Բրազիլացի խաղացողը հրաշալի մրցաշրջան է անցկացնում գերմանական ակումբի կազմում` դառնալով 15 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ, և իր վրա է սևեռել, կատալոնական ակումբից զատ, նաև Մյունխենի «Բավարիա»-ի, «Լիվերպուլ»-ի ու Դորտմունդի «Բորուսիա»-ի ուշադրությունը:
Այժմ բոլորը սպասում են Ֆիրմինոյի որոշմանը: Նա ավելի վաղ հայտարարել էր, որ կցանկանար շարունակել ելույթները գերմանական Բունդեսլիգայում: