Lurer.com-ը գրում է.

Երգչուհի Սիրուշոն ելույթ կունենա մայիսի 11-ին ԱՄՆ Պալմ Սփրինգս քաղաքում կայանալիք World Armenian Entertainment Awards մրցանակաբաշխությանը: Այս մասին երգչուհին հայտնել է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում: Մրցանակաբաշխության պաշտոնական waa.am կայքում գրված է, որ միջոցառումը նպատակ ունի յուրահատուկ հարգանքի տուրք մատուցել երաժշտության, հեռուստատեսության, նորաձևության ոլորտը ներկայացնող տարբեր արտիստներին: Այն հանդիսատեսին կներկայանա 12 անվանակարգերով:

World Armenian Entertainment Awards-ը հեռարձակվելու է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ավստրալիայի, ինչպես նաև Ռուսաստանի տարածքում: Ակնկալվում է, որ այն կդիտի մոտ 5 միլիոն մարդ նաև USArmenia կայքի ուղիղ հեռարձակման միջոցով: Միջոցառումը կազմակերպում է USArmenia հեռուստաընկերությունը «Agua Caliente Casino Resort Spa» ընկերության հետ համատեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել