Emedia.am-ը գրում է.
Յոթ հայ վետերան eMedia.am-ին պատմում են, թե ինչպես էին կռվում գերմանացիների դեմ, կորցնում ընկերներին, թշնամիների հետ ջուր կիսում ու նույնիսկ փրկում նրանց։
Աբգարյան Ռոզալիա Սերգեյի, ծնվել է1923թ հունիսի 17-ին

1943թ աշուն էր, մենք մի քանի կիլոմետր էինք հեռու Նովորոսիյսկից, թաքնվել էինք փոքր քարանձավում: Անընդհատ լսվում էր պայթյունների ձայնը: Ես և ընկերուհիս՝ Ֆրիդան, հերթապահում էինք փոքրիկ պերենոսնոյ ռադիստանցիի մոտ: Հանկարծ մի օր եթերում լսվեց ձայն ու ճռռոց…Ես սկսեցի փնտրել ալիքը և հանկարծ լսում եմ շատ վատ ռուսերենով` «Ստալին կապուտ» արտահայտությունը: Չեմ հասցնում զարմանալ, երբ մի քանի վարկյանից լսում եմ «Վրեժ գադու, էտո Գիտլեռ կապուտ»։ Միանգամից ափը լցվում է լույսով և լսվում է մեր զորքի «Ուռռաաաաա»-ն։ Հակամարտության ելած զորքը վազում էր Նովորոսիյսկին ազատագրելու գերմանացիներից: Սեպտեմբերի 16-ին մեր զորքին հաջողվում է ազատագրել Նովորոսիյսկը:
Աթոյան Արմեն Արշակի, ծնվել է 1922թ մայիսի 21-ին

1941 թ-ին հայտնվեցի Վրաստանի տանկային զորամասում: Երբ իմացան, որ նկարել գիտեմ,
ինձ վերցրեցին գաղտնի գծագրերի բաժին: Մի օր զբոսնում էի, երբ նկատեցի
դիմացի ափին հին բոչկա, որը հենված էր ծառին և կիսով չափ ջրի մեջ էր: Ես սկսեցի նկարել
ու չնկատեցի, որ ժամանակն էր վերադառնալ զորամաս: Վերադառնալիս «թարսի պես» զորամասի հրամանատարը դուրս եկավ իմ առջև: Հարցրեց ինչի եմ ուշացել, ես խառնված կարողացա միայն ցույց տալ իմ նկարած նկարը: Իսկ նա բարկացած ասեց, թե այնտեղ մարդիկ են մեռնում, իսկ իսկ ես ինչ հիմարություներով եմ զբաղված: Եվ պատժեց ինձ, 3 «նարյադ վնե օչերեդի»: Իսկ ես փոխանակ ասեմ` «Ճիշտ այդպես, լսում եմ, 3 նառյադ վնե օչեռեդի» ասեցի «Շատ շնորհակալություն», դրանով ավելի բարկացնելով նրան:
Իսպիրյան Վարդգես Սարգսի. ծնվել է 1924թ ապրիլի 15-ին

Սնունդը մեզ չափաբաժնով էին բաժանում: Լինում էր օրեր, երբ սնունդը չէր հասնում տեղ՝ ճանապարհների փակ լինելու պատճառով: Եվ այդ ժամանակ զինվորները ոչինչ չէին ունենում
ուտելու: Մի օր ես ընկերներիս ասեցի՝ եկեք բոլոր պորցիաները չուտենք, ուտենք միայն երկուսը, որ
մյուս օրն ուտելու բան լինի: Էդպես էլ արեցինք: Քնած էի՝ մեկ էլ ինձ արթնացնում է Ժոռան, ասելով «Վերադարձրո՛ւ ինձ իմ բաժինը, ես ուտել եմ ուզում»: Ես զարմացած նայեցի իր վրա և
ասեցի. «Գնա քնի, բաժինդ առավոտյան կտամ»: Նա նայեց ինձ տխուր և ասեց. «Ինչ առավոտ Վարդգես, ինձ ամեն վարկյան կարող են սպանել»: Ես վեր կացա, արթնացրեցի տղերքին, բոլորին տվեցի իրենց բաժինները: Մենք իրար նայելով կերանք ու քնեցինք: Առավոտյան սկսվեց իսկական դժոխքը, գերմանացիները սկսեցին կրակել մեր ուղղությամբ: Շատերը զոհվեցին:
Լալայան Ռուզաննա Լևոնի, ծնվել է 1919թ դեկտեմբերի 20-ին

1942-ի հուլիսի կեսին մենք գնացքի մեջ լցնելով բժշկական սարքավորումներ ու դեղորայք, շարժվեցինք նա պերեդօվույու: Ճանապարհին մեր էշելոնն ընկավ ռմբակոծման տակ: Մի կերպ հասանք Լուդայի շրջան և կանգ առանք: Այնքան շատ էին վիրավորները, որ մենք չէինք հասցնում օգնություն ցույց տալ: Գերմանացիները չէին դադարում կրակոցները, և մենք շուտով հայտնվեցինք շրջափակման մեջ: Հանկարծ մեր զինվորներից մեկին խփեցին, որը սնարյադ էր տալիս: Չէր կարելի դադարեցնել կրակելը թշնամու կողմը, և դրա համար ես սկսեցի տալ սնարյադը կրակողներին: Դա մեզ հնարավորություն տվեց ժամանակ շահել: Մենք վիրավորների հետ նահանջեցինք անտառ: Վիրավորների վերքը ծածկում էինք մեծ տերևներով, իսկ գիպսի փոխարեն փայտեր էինք դնում: Հաճախ լսում էինք գերմանացիների գնդակների, ինքնաթիռների ձայները: Շատ վախենալու էր: Մի քանի օր քայլելուց հետո վերջապես դուրս եկանք ճանապարհ, որտեղ հանդիպեցինք և միացանք արտիլերիստների հետ: Մենք փրկված էինք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



