wlad_31377511in.am-ը գրում է.

IBF-ը WBA/WBO/IBF վարկածներով պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին պարտադրել է մենամարտել բուլղարացի Կուբրատ Պուլևի հետ (20-0, 11 նոկաուտ):

Պուլևն ամերիկացի վետերան Թոնի Թոմփսոնին հաղթելուց հետո դարձել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու պարտադիր հավակնորդ:

Մենամարտի ժամկետը դեռ հայտնի չէ: Կողմերն ունեն 30 օր՝ համաձայնության գալու համար:

«Սա նման է ծննդյան օրվա կապակցությամբ նվերի: Լեապայիի հետ մենամարտը կարծես զբոսանք լիներ Կլիչկոյի համար: Երբ Վլադիմիրը հանդիպի ինձ հետ, ես նրա համար խնդիրներ կստեղծեմ»,- հայտարարել է Պուլևը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել