Life.panorama.am-ը գրում է.

Տուարեգներն` Իտալիայում

2000 թ.-ից սկսած, տուարեգներն ամուր արմատավորվել են Իտալիայում՝ մեկը մյուսի հետևից ժամանալով Նիգերի Ագադես շրջանից: Եվրոպայի տարածքում ավենից շատ տուարեգները բնակվում են իտալական Պորդենոնե քաղաքի Ֆրիուլի համայնքում:

Այսօր այստեղ ավելի քան 150 տուարեգ կա: Նույնիսկ ապրելով օտար երկրում՝ նրանք շարունակում են իրենց ավանդույթներն ու սովորույթները: Տուարեգները սերտորեն կապված են սեփական մշակույթին, որը ցուցադրում են հայրենակիցների հետ հանդիպումների ժամանակ:

Տուարեգները իսլամ են դավանում, հարգում են իրենց կրոնը, սակայն նրանց արմատական համարել չի կարելի: Տուարեգների կանայք փարանջա չեն կրում: Տուարեգների մոտ մայրիշխանություն է: Նրանց հայրենիքում ընտանիքները ղեկավարում են կանայք, իսկ տղամարդիկ անապատում անասնապահությամբ են զբաղվում:

Իտալիայում տուարեգների ավանդույթները նույնպես չեն փոփոխվում: Նրանք հիմնականում ապրում են մեծ ընտանիքներով, կրում են իրենց ազգային հագուստը, սնվում են ազգային ճաշատեսակներով, ճաշից առաջ տղամարդիկ աղոթում են, իսկ պատրաստելու ժամանակ կանայք երգում և պարում են հենց խոհանոցում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել