Աաաաաա .....!!! Ես նորից ուշացա.... Որոշ տեսաբաններ կարծում են, որ ուշանալը ի ծնե հատկանիշ է: Գուցե նրանք ճիշտ են: Կենդանի օրինակը այստեղ է` ես: Դպրոցում դասարան ուշացած մենակ ես էի մտնում և ուշադրություն գրավում: Արդյունքում սկսվեց միտումնավոր ուշացումների շղթան: Չնկատեցի` ինչպես դարձավ վատ սովորություն: Այդ օրվանից սկսեցի ռեկորդներ սահմանել... մի անգամ ընկերուհուս սպասեցրի 2 ժամ և խլեցի նրանից չվերականգնող նյարդային բջիջներ : =D

Դիանա Դելոնձորը իր "Never Be Late Again: 7 Cures for the Punctually Challenged" գրքում գրում է, որ մշտական ուշացողները ուշանում են հիմնականում հետրյալ պատճառներով `

Տարբեր շփումների ժամանակ անհարմարություն և կոմպլեքսներ զգալու պատճառով:

Ադրենալին ստանալու ցանկությունից:

Իրենց մեղադրելու փոխարեն` այլ պատճառաբանություններ առաջ քաշելու պատճառով:

Ժամանակի սղության և չափազանց զբաղված լինելու պատճառով:

Ուշադրության կենտրոնում լինելու համար:

Ցրված լինելու պատճառով:

Ես իմ կողմից ավելացնում եմ ևս մեկը.

Ժամանակը ճիշտ չկառավարելու պատճառով:

Շատ մարդկանց համար ժամանակին տեղ հասնելը անհնար է թվում: Կապ չունի, թե որքան կարևոր է իրադարձությունը. նրանք ժամանում են նվազագույնը 10 րոպե ուշացումով: Եվ առաջին քայլը այն հաղթահարելու, ըստ իս , ողջամիտ լինելն է:

«Կարևոր է գիտակցել, որ ուշանալը զայրացուցնում է ոչ միայն ուրիշներին, այլ նաև կարող է ստրեսային լինել ուշացողի համար: Ես կարծում եմ ուշացողների մոտ ստրեսի մակարդակը ավելի բարձր է: Այդ ամբողջ ընթացքում նրանք անհանգստություն են ապրում և առաջին րոպեներն վատնում ներողություն հայցելու և արդարանալու համար»,- գրում է Ջուլի Մորգենստերնը իր "Time Management From the Inside Out " գրքում:

Հաճախ աղջիկներս պլանավորված ուշանում ենք առաջին ժամադրություններից սպասողի դերում չհայտնվելու համար: Ես այդ խնդիրը երբեք չեմ ունենա: 10 րոպե ուշացումը առանց դիտավորության էլ կստացվի:

Այնուամենայնիվ ես սկսեցի քայլեր անել իմ վատ սովորությունից հրաժարվելու համար: Սկսեցի տնից շուտ դուրս գալ, առաջ տվեցի ժամացույցս և սկսեցի կառավարել ժամանակը: Ստացվում էր, բայց հաճախ լինում էին տհաճ դեպքեր: Երբ մի քայլ էր մնում ավտեբուսին հասնելու այն շաժվում էր, և ես ստիպված էի լինում սպասել 30 րոպե կամ ձեռքիցս ցեխի մեջ էին թափվում կարևոր թղթեր կամ էլ գումար մանրելու խնդիր էի ունենում: Այդ պահերին ես ատում էի ամբողջ աշխարը` կիտկատից սկսած քյարթուներով վերջացրած:=D

Ես ատում եմ սպասելը, բայց ես սպասեցնողներից մեկն եմ: Կարծում եմ, ես այն հաղթահարելու ճանապարհին եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել