Դ. Շեպելև. «Ժանան մեզ բոլորիս հուսահատությունից փրկեց»Life.panorama.am-ը գրում է.

ԱՄՆ-ում քաղցկեղի դեմ բուժման կուրսեր անցնող հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ամուսին Դմիտրի Շեպելևի փոխանցմամբ ինքը, երեխան և Ժաննայի մայրիկը դեռ ապրում են Լոս-Անջելեսում, որտեղ էլ բուժվում է Ժաննան: Ինքը պարբերաբար գալիս է Ռուսաստան և Ուկրաինա, սակայն ազատ ժամանակն ամբողջությամբ անցկացնում է ընտանիքի հետ:

Անդրադառնալով որդուն` Դմիտրին նշել է, որ մեկամյա Պլատոնը արդեն քայլում է և առաջին բառերը ասում: Երեխան այնքան աշխույժ է, որ ստիպել է իրեն այս մեկ տարվա ընթացքում «հայրության իսկական դպրոցով անցնել»:

«Ավելին կարող եմ ասել` նա իսկական շատախոս է: Առաջին բառը եղել է «տուր», սակայն ամենալավը արտաբերում է «պապա» բառը»: Բոլոր բարձրահասակ տղամարդկանց այդպես էլ անվանում է»,- նշել է Շեպելևը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել