ԱՄՆ-ում մահացել է Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինըPanorama.am-ը գրում է.

Այս գիշեր ԱՄՆ-ում, Լոս Անջելեսում մահացել է վաղամեռիկ ժողովրդական երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը` Հրահատ Գևորգյանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց նրա ընկերը` Արայիկ Մանուկյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երկար ժամանակ Հրահատը ծանր հիվանդ էր: Իր սիրելի տիկնոջ, մեր անզուգական երգչուհու՝ Ֆլորա Մարտիրոսյանի հետ նրանց ապրած տարիները փորձությունների, բայց նվիրումի ու սիրո տարիներ էին: Ջերմ տարիներ: Նրանց ընտանիքը փոքրիկ, գեղեցիկ, լուսավոր մի օջախ էր Հայաստանից երբեմն-երբեմն հեռու, բայց միշտ Հայաստանի հետ ու Հայաստանով:

Հրահատը հայկական հեռուստատեսության նվիրյալներից էր: Նա երկար տարիներ էր իր կյանքից նվիրել հեռուստատեսությանն ու եթերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել