12:31 , 8 մայիս, 2014Panorama.am-ը գրում է.
Այս գիշեր ԱՄՆ-ում, Լոս Անջելեսում մահացել է վաղամեռիկ ժողովրդական երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը` Հրահատ Գևորգյանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց նրա ընկերը` Արայիկ Մանուկյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երկար ժամանակ Հրահատը ծանր հիվանդ էր: Իր սիրելի տիկնոջ, մեր անզուգական երգչուհու՝ Ֆլորա Մարտիրոսյանի հետ նրանց ապրած տարիները փորձությունների, բայց նվիրումի ու սիրո տարիներ էին: Ջերմ տարիներ: Նրանց ընտանիքը փոքրիկ, գեղեցիկ, լուսավոր մի օջախ էր Հայաստանից երբեմն-երբեմն հեռու, բայց միշտ Հայաստանի հետ ու Հայաստանով:
Հրահատը հայկական հեռուստատեսության նվիրյալներից էր: Նա երկար տարիներ էր իր կյանքից նվիրել հեռուստատեսությանն ու եթերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ