Մայիսի 8-ը որպես Երկրապահի օր նշելու որոշումը կայացվել է ԵԿՄ 3-րդ համագումարում` 1997 թ.-ի նոյեմբերին: Հետագայում՝ 2002 թ.-ի փետրվարին ԱԺ «Հայաստան» երկրապահական խմբի ակտիվ ջանքերի շնորհիվ, ՀՀ ԱԺ որոշմամբ երկրապահի օրն ընդգրկվել է ՀՀ պետական տոնացույցում:
Մայիսի 8-ը կապված է 1992 թ.-ի Շուշիի ազատագրման օրվա հետ:
Ամեն տարի տարաբնույթ միջոցառումներով ԵԿՄ վարչությունն ավանդաբար նշում է Երկրապահի օրը:
Յուրաքանչյուր տարի այդ օրը կազմակերպվում է ԵԿՄ վարչության որոշմամբ ԵԿՄ բարձրագույն պարգևի՝ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի պարգևատրությունը։։
Երկրապահ կամավորականների միությանը մարտական դրոշը հանձնվել է 1996թ. սեպտեմբերի 14-ին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasikarapetiandiana/posts/862843910398227?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել