Armsport.am-ը գրում է.
Հայաստանի Գավաթի եզրափակիչ` «Փյունիկ»-«Գանձասար»(2:1) հանդիպումից հետո երևանցիների գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
«Տիպիկ գավաթային խաղ էր: Գիտեինք, որ հեշտ խաղ չի ստացվի: Ցանկացած թիմ կարող է մեկ խաղի տրամադրվել և լավ հանդես գալ: Կարողացանք բազմաթիվ գոլային պահեր ստեղծել: Դա դրական երևույթ եմ համարում: Նշանակում է թիմը ճիշտ ուղղությամբ է շարժվում: Մնում է միայն վարպետությունը բարելավել:
Դավիթ Զաքարյանը, Վարդան Բակալյանը և Արման Հովհաննիսյանը խաղին հայտավորված չէին, որովհետև կային այլ ֆուտբոլիստներ, ովքեր խաղին ավելի լավ էին պատրաստ: Դա սպորտում նորմալ երևույթ է: Խաղում է նա, ով ավելի լավ վիճակում է», - հայտնել է Հովսեփյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել