Ցանկացած թիմ կարող է մեկ խաղի լավ տրամադրվել. Սարգիս Հովսեփյան


22:34 , 7 մայիս, 2014

Սարգիս Հովսեփյան. Ցանկացած թիմ կարող է մեկ խաղի լավ տրամադրվելArmsport.am-ը գրում է.

Հայաստանի Գավաթի եզրափակիչ` «Փյունիկ»-«Գանձասար»(2:1) հանդիպումից հետո երևանցիների գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Տիպիկ գավաթային խաղ էր: Գիտեինք, որ հեշտ խաղ չի ստացվի: Ցանկացած թիմ կարող է մեկ խաղի տրամադրվել և լավ հանդես գալ: Կարողացանք բազմաթիվ գոլային պահեր ստեղծել: Դա դրական երևույթ եմ համարում: Նշանակում է թիմը ճիշտ ուղղությամբ է շարժվում: Մնում է միայն վարպետությունը բարելավել:

Դավիթ Զաքարյանը, Վարդան Բակալյանը և Արման Հովհաննիսյանը խաղին հայտավորված չէին, որովհետև կային այլ ֆուտբոլիստներ, ովքեր խաղին ավելի լավ էին պատրաստ: Դա սպորտում նորմալ երևույթ է: Խաղում է նա, ով ավելի լավ վիճակում է», - հայտնել է Հովսեփյանը: