Պարզ է, որ Եվրատեսիլը «ֆրիք շոու» է: Բայց զարմանալի է, որ ասում են. «Ես հո անճաշակ չե՞մ, որ էդ զիբիլը նայեմ»: Նախ՝ պարտադիր չի որևէ բան նայես զուտ զմայլվելու համար: Նայում ես՝ տեղեկանալու համար: Մանավանդ որ ընդամենը տարին մի անգամ է լինում: Էլ չեմ ասում, որ տասը անիմաստ երգի կողքին ոնց էլ չլինի մեկ-երկուսը նորմալ / հետաքրքիր կլինեն: Բացի այդ, պիտի նայես, որ իմանաս՝ անճաշակ է, թե չէ: Վերջապես՝ նայում ես նաև սիրուն երգչուհիների համար: Էնպես որ՝ ես նայում եմ ու, ասել լոռեցին, «լա՛վ եմ անըմ»: :) 
Բայց հիմա ասելիքս ուրիշ բան է: Եվրատեսիլի ամենամեծ էշություններից մեկը (հարևան երկրներին ձայն տալու թայֆաբազության ու քաղաքական աստառի կողքին), իմ խորին համոզմամբ, մի հեռախոսից քսան անգամ զանգելու՝ ձայն տալու հնարավորությունն է: Մի հեռախոսին պետք է ՄԻԱՅՆ մեկ ձայն հասներ: Փող սարքելու ստոր միջոց է, որ հրահրում է մրցության հոգեբանական բաղադրիչի անառողջ էսկալացիա ու առհասարակ ավերում է մրցության տրամաբանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել