Առաջին հավաստի պատմական տեղեկությունները Սումոյի մասին պատկանում են 7-րդ դարի կեսերին: 642 թվականի երկրորդ ամսում Կայսերական պալատում անցկացվեց մրցաշար ի պատիվ Կորեայի դեսպանի: Այդ օրվանից ի վեր կայսեր հովանու ներքո պարբերաբար անցկացվում էր միցաշարեր՝ տոնելու աշնանը դաշտային աշխատանքների ավարտը: 

Սումոյում արգելված է բացի բաց ափից այլ ձևով հարվածել, չի կարելի հարվածել նաև աչքերին և սեռական օրգաններին: Արքելված է քաշել մազերը, ականջները, մատները և սեռական օրգանների հատվածը փակող «մավաշին»: Արգելված են խեղդող հնարքները: Մնացած ամեն ինչ թույլատրվում է, ուստի մարզիկների հնարքների զինանոցում մտնում են ապտակները, հրումները, ցանկացած թույլատրված հատվածի բռնվածքները, հատկապես գոտկատեղի:
Պրոֆեսիոնալ սումոյում չկան քաշային արգելքներ, այդ պատճառով հիմնական որոշիչ հանգամանքը ըմբիշի քաշն է: Գրեթե բոլոր մարզիկները, բացառությամբ սկսնակները, կշռում են 100 կգ և ավելի, իսկ սեկտորիների (ամենաբարձր դիվիզյոնի ըմբիշների) համար 120 կգ-ից ավելի քաշը պարտադիր է:

Ճարպի միջին քանակը սումոյի ըմբիշների մոտ գրեթե նույնն է ինչ միջին տարիքի մարդու մոտ: Բարձր քաշի պարագայում մկանային զանգվածը նույնպես շատ մեծ է:

Մենամարտներին չեն կարող մասնակցել նույն հեաից ըմբիշներ, ինչպես նաև, թեև դա հստակ օրենք չէ, չեն մենամարտում հարազատ եղբայրները, նույնիսկ եթե հանդես գան տարբեր հեաներից:


Ընդհանուր առմամբ Յոկոզունայի (ամենաբարձր աստիճանի ըմբիշի) տարեկան եկամուտը,ներառյալ կողմնակի օգուտը (օրինակ գովազդներ) համապատասխանում է համաշխարհային դասի ֆուտբոլիստի եկամուտին:
Ճապոնյան ճանաչված է որպես Սումոյի կենտրոն, և միակ երկիրը, որտեղ անցկացվում են պրոֆեսիոնալ մրցաշարեր: Աշխարհի մնացած բոլոր երկրներում կա միայն սիրողական սումո:

Սումոյի ըմբիշներն ունեն հատուկ սանրվածք՝ Տակայամա: Տակայամայի վարպետները գնահատվում էին և մեծարվում հասարակության մեջ: Բացի գեղեցկությունից այս սանրվածքը ունի հարվածը մեղմելու հնարավորություն, օրինակ, երբ ըմբիշը գլխիվայր ընկնում է տատամիի վրա: Ցանկացած մակարդակի ըմբիշին արգելվում է ինքնուրույն վարել ավտոմեքենա: Այս օրենքը խախտողները պատժվում են, ինչպես օրինակ Կեկուտենհոն 2007 թվականին որակազրկվեց և դուրս մնաց միցաշարից, որը իրենից ենթադրում է վարկանիշի անկում: Սովորաբար ըմբիշները երթևեկում են տաքսիներով, կամ նրանց տեղափոխում են հատուկ միկրոավտոբուսներով:Սահմանափակումները օտարերկրացի ըմբիշների թվի վրա մշտապես խստացվում է: Ընդհանուր մասնակիցների թիվը 40 հոգի, որը հետագայում փոխարինվեց՝ 1 ըմբիշ ամեն հեայում:
2010 թվականի փետրվարին տնօրենների խորհուրդը ավելի խստացրեց օտարերկրացիների ընդունելության պայմանները. ըմբիշը համարվում էր օտարերկրացի ոչ թե քաղաքացիությամբ, այլ ծագումով, որն էլ ավելի բարդացրեց այլազգի սպորցմենների մուտքը այս սպորտաձև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել