Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ իրենք Աշխարհի առաջնության ֆավորիտների շարքում չեն, բայց հույս ունի` երկրպագուների բուռն աջակցությունն իրենց հաջող ելույթներ կապահովի:

«Հույս ունեմ, որ բրազիլացիները մեզ բուռն աջակցություն կցուցաբերեն: Նրանք ընկերասեր ազգ են ու, բացի այդ, մենք նույն լեզվով ենք խոսում: Պորտուգալիան ֆավորիտ չէ, բայց կփորձենք հաճույք ստանալ առաջնությունից: Գիտենք, որ Գերմանիան, Գանան ու ԱՄՆ-ն ուժեղ մրցակիցներ են, ու մենք բարդ խմբում ենք ընդգրկված»,-ասել է Ռոնալդուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել