Լսած կլինեք նման մի արտահայտություն «Ճշմարտությունը կարող է հիվանդանալ, բայց երբեք նա չի մահանում»: Իհարկե, դա այդպես է, ես համամիտ եմ, որ այն երբեք չի մահանում, սակայն կա մի խնդիր, թե մենք ի՞նչպիսի ճշմարտության հետ ենք գործ ունենում: Ո՞ւմ է պետք խեղված ճշմարտությունը և ցանկալի է արդյո՞ք նման անդամալույծի հետ համակեցությունը: Թույլ տվեք բացատրվել: Որպեսզի չանրադառնամ մարդկության գոյության ողջ ժամանակաշրջանին, պարզապես խոսենք այսօրվա իրականության մասին: Մարդկությունն այսօր այնքան է դեգրադացել և դեռ սրընթաց անկում է ապրում, որ վաղվա օրվա համար ոչ ոք, ոչ մի երաշխիք չի կարող ունենալ: Մարդիկ գերադասում են խեղել ճշմարտությունը, հարմարեցնել իրենց նպատակներին և գործածել ըստ իրենց հայեցողության: Ինչպիսի՞ հատկանիշներ ունի ճշմարտությունը, արդյո՞ք այն կարող է դիմագրավել տարբեր մարտահրավերներին և ժամանակի թոհ ու բովից դուրս գալ անվնաս և հաղթանակած: Եվ վերջապես, դարձյալ կանգնում ենք այն ռիտորիկ հարցի առջև, որը Պիղատոսը տվեց Հիսուսին «Ո՞րն է ճշմարտությունը»: Մարդիկ երբեք չեն գերադասում դեմ առ դեմ կանգնել ճշմարության առջև, նայել ուղիղ նրա աչքերին և առավել ևս, երբեք չեն ցանկացել նույնանալ ճշմարտության հետ: Փոխարեն, նրանք խեղաթյուրում են այն և դեմ առ դեմ հանդիպելիս՝ փախցնում իրենց հայացքները, մի տեսակ ամոթի զգացողություն ապրելով, քանի որ գիտակցում են, որ նրա անդամալուծության պատճառն իրենք են և մեղավորության զգացողությամբ փորձում են քավել իրենց մեղքերը՝ ավելի վնասելով նրան: Ցավալին հենց այն է, որ ոմանց համար ճշմարտության ընկալումը կրում է սուբյեկտիվ բնույթ և ամեն մարդ այն յուրովի է ընդունում, այստեղից էլ բխում է մարդության խնդիրները:
Օրինակ՝ «Սեվ Ղուլ» կոչված շինությունը և նրա հետ կապված ողջ պատմությունը, ինչպե՞ս ենք մենք այն ընկալում և ինչպե՞ս ենք վարվում նրա գոյության և նրա հետ կապված հարցերի հետ: Եթե այն հայտարարվել է որպես պատմամշակութային շինություն, իրենից ներկայացնում է պատմական արժեք և պատկանում է ժողովրդին, ուրեմն այն համարվում է հանրային վայր, ինչպես նաև գտնվում է մշակույթի նախարարության հսկողության տակ, ուստի, այն պետք է ունենա պետական հովանավորություն, այսինքն, այդ շինության խնամքի և պահպանման ողջ պատասխանատվությունը կրում է պետությունը, որը և կատարվում է հարկ վճարողների հաշվին: Պետությունը պարտավորություն է վերցնում իր վրա, պահպանելու այդ հանրային վայրը նոր սերունդների համար, այն մեր ժողովրդի պատմության մի մասնիկն է, ուստի մեր նախնիներից մեզ հասած ժառանգություն է համարվում: Սա է ողջ ճշմարտությունը: Հիմա, նայենք, թե ինչպես է խեղվում այս ճշմարտությունը և թե ինչպե՞ս է ամոթի և մեղքի զգացողությունը փորձում արդարացնել իր արարքը: Ճշմարտության խեղումը կատարվում է մեզ բոլորիս քաջածանոթ եղանակով, թեև որպես կանոն, դրանց մանրամասնությունները մեզ համար մնում են գաղտնիք:Քայլ 1. Կա մի տարածք, որը բիզնեսմենի աչքերով գնահատելիս՝ անշարժ կապիտալ է, այն կարելի էձեռք բերել կոպեկներով, (ղուրբան ընկերական շրջապատին) քանի որ կան մարդիկ, ովքեր կարող ենձևակերպել այնպես, որ այդ շինությունը համարվի՝ ինչպես ասում են «քանդման ենթակա և սպիսատարած շինություն», այսինքն քարերի կույտ, ապա կարելի է կատարել է ֆինանսական ներդրում,շինարարական աշխատանքներ և արդյունքում ստանալ եկամուտ ապահովող հերթական օբյեկտըկամ ձեռնարկությունը («Սև Բերդի» պարագայում այն կրում է ավելի վեհ նպատակի նշանակություն):Քայլ 2. Քանի որ, արդեն առկա է բիզնեսմեն և «իշխանություններ» ներքին պայմանավորվածություն ևհամաձայնությունը, ապա, հաջորդը քայլը կատարվում է այսպես: Ոմանց կողմից հայտարարվում է,որ պետությունը ի վիճակի չէ կատարելու իր պարտականությունները, քանի որ պետ բյուջենխնդիրներ ունի, իսկ մշակույթի նախարարության միջոցները պարզապես անբավարար են այդշինության հետագա խնամքը ապահովելու համար, ուստի, շինությունը մատնված է մոռացության,եղանակների կամ էլ անբարեխիղճ քաղաքացիների կողմից ենթարկվում է քայքայման և քանդման,մերձակա տարածքները ժամանակի ընթացքում ծածկվում են մոլախոտերով և աղբով, և երևի թեոմանց կողմից ծառայեցվում է այլևայլ կարիքների համար՝ զուգարան, թմրանյութ օգտագործելուվայր, կամ էլ սեռական հարաբերությունները բավարարելու մեկուսի կացարան, ուստի, տեղականմարմինների և մշակույթի նախարարության կողմից, հայտարարվում է, որ իրենք պատրաստ ենհամագործակցել այն անձանց կամ կազմակերպությունների հետ, ովքեր տվյալ շինության հետագաճակատագիրը կվերցնեն իրենց ձեռքը և կկատարեն ներդրումներ, այն վերանորոգելու և պահպանելուհամար:Քայլ 3. Փնտրվում է փրկիչ բարերար: «Հոպլա», ի՞նչու ման գալ, կա այդպիսի մեկը, ուրեմն ի՞նչն է պակասում: Մշակույթի նախարարության համաձայնությամբ, տեղական մարմինների որոշմամբ և թույլտվությամբ, որոշվում է այդ շինությունը վաճառել, ուստի այն վաճառվում է և հանրային տարածքն ու շինությունը սեփականության իրավունքով անցնում է մեկ ուրիշին:Քայլ 4. Սեփականատերն ամեն գնով փորձում է արդարացնել «օրինական հափշտակումը»՝ գործարքը, կազմակերպելով «գաղտնի» կամ «դռնփակ» հանրային քննարկում, որին բացի հանրությունից ով ասես չի մասնակցում և ներկաներին ներկայացնում արդեն իսկ նորոգության փուլում գտնվող շենքի նոր հատակագիծն ու հետագա ծրագրերը: Այս դեպքում, ու՞մ ի՞նչ գործն է, թե պարոն սեփականատերն ինչպես կվարվի իր սեփականության հետ: (Սա, ասածս մեղքի զգացողությունն է)Մեր մեծերը մի լավ խոսք ունեն, ասում են «անճարին գելն է կերել», հիշեմ ևս մեկը՝ հայտնի բաննաստեղծությունից « Էստեղ որն է կարևորը, ուժեղի մոտ, միշտ էլ թույլն է մեղավոր»:Մի պահ պատկերացնում եմ, որ «Փարիզի Աստվածամոր Տաճարը» վաճառվել է անհատի, ով սեփականության իրավունքով ձեռք է բերել այն և կազմակերպում է հանրային քննարկում, թե ինչպես վարվի այդ սեփականության հետ: Նման տեմպով, Հայաստանը Եվրոպա չի դառնա, իր ամբողջական իմաստով: Եվ ոմանք դեռ պնդում են, որ բրիտների նախահայրերը հայեր են եղել: Սակայն, վերադառնանք մեր իրականությանը:Ճշմարտություն 1. ՄԵնք ենք ընտրում, թե ո՞ւմ ձեռքը տանք իշխանությունը, որ մեզ ծառայեն, սակայն, իրականում, մենք ընտրում ենք, թե ո՞ւմ հարստացնենք և ո՞ւմ ծառայենք, հետո էլ բողոքում ենք, թե երկիրը երկիր չէ, ամեն բան վաճառել են ու մի քանի հարուստներ իշխում են ժողովրդի վրա:Ճշմարտություն 2. Ծիծաղելի է այս նախագիծը պաշտպանողների կծկտուր ու միամիտ արդարացումները, թե մարդը փրկում է շինությունը: Երկու հարյուր տարի կանգնած է եղել ու մի էդքան էլ կմնար: Հարց եմ տալիս ձեզ, այդ շինությունը բարերա՞րն է վերանորոգում, անշուշտ ոչ, այլ սեփականատերը: Եթե բարերարը լիներ, ապա այն թանգարան կդառնար, իսկ մուտքի մոտ մի ցուցանակ կտեղադրվեր, որ այս պատմամշակութային շինությունը վերանորոգվել է այսինչ մարդու նվիրատվություններով ու երախտապարտ սերունդներն ամեն անգամ այցելելիս, շնորհակալության զգացողություն կունենային ու երևի թե մտովի, մի կարճ աղոթքով կօրհնեին այդ բարերարին: Իսկ ի՞նչ նպատակի է ծառայելու այն հիմա:Ճշմարտություն 3. Ունեմ վրդովմունք և այն անձի նկատմամբ չէ, թեև նրանից է բխում բոլոր այս խնդիրներն իրենց դրույթներով և ենթակետերով, այլ երևույթի, թե ինչպե՞ս է այդ ամենը կատարվում: Վստահ եմ, որ ցանկության դեպքում, Բալասանյանների ընտանիքը կարող է մի քանի վայրերում հիմքից նման շինություններ կառուցել և դա խնդիր չէ իրենց համար, սակայն այս շինության դեպքում, երբ հանրային տարածքն է հափշտակվում այլևայլ պատճառաբանություններով և սխալ գործելակերպով, պարզապես վիրավորանք է հասցվում հենց հանրությանը: Ի դեպ, սա միակ դեպքը չէ, Գյումրիում բազմաթիվ նման տարածքներ են սեփականաշնորհվել, մեկն էլ Գորկու անվան այգին է:Ճշմարտություն 4. Եթե հանրության վճարած հարկերը տեղ հասնեին և ոչ թե գրպանվեին, եթե տեղական կառավարման մարմինների կողմից հավաքված հարկերը ծառայեին ճիշտ նպատակների, ապա հանրությանը պատկանող տարածքներն ու շինությունները խնամված և բարեկարգ վիճակում կլինեին, ուստի չի կարելի մեղադրել հանրությանը, որ իրեն պատկանող սեփականությունները գտնվում են աչքաթող վիճակում:Ի դեպ, սեփականաշնորհեք և վերակառուցեք Երկաթուղայինների քանդված մշակույթի պալատը, Գորկու այգում գտնվող մանկական թատրոնը և բազմաթիվ նման «պալատները»: Ինչպե՞ս է կոչվում այն երևույթը, երբ քաղաքացին փորձում է պաշտպանել հանրային շահերը՝ նախանձից դրդվա՞ծ, չար աչք՞, բանսարկությու՞ն, բիզնեսի հափշտակության քայլե՞ր, թե՞ իրավունքի և արդարության փնտրտուք: Ձեր պատասխանը համարեք ճշմարտությունը ճանաչելու և ընդունելու թեստ և ըստ այդմ, պարզ կդառնա, թե դուք մտային և բարոյահոգեբանական ինչպիսի վիճակում եք գտնվում:

Նյութի աղբյուր՝ http://mamikonhambaryan.blogspot.com/2014/05/blog-post_6.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել