Մտավոր թերզարգացո՞ւմ, թե՞... ինչո՞ւ է ավելանում հատուկ դպրոցների աշակերտների թիվըArmnewstv.am-ը գրում է.

Վալերիկ Ստեփանյանը հեռացվել է Վաղարշապատի մտավոր և թերզարգացած երեխաների 2-րդ դպրոցից: ՄԻՊ-ի միջնորդությամբ ԿԳՆ ուսումնասիրությունը պարզել է, որ Վաղարշապատի 2-րդ հատուկ դպրոցը Վալերիկի համար չէ, նա մտավոր թերզարգացում չունի: Հատուկ դպրոցի փոխտնօրենը, սակայն, պնդում է, որ Վալերիկը կարող էր իրենց դպրոցում սովորել: 13-ամյա տղայի ընտանիքը Գորիսից է տեղափոխվել: Փոխտնօրենն ասում է, որ Վալերիկին դպրոց էին ընդունել` հաշվի առնելով ընտանիքի ծայրահեղ աղքատ վիճակը: Վալերիկ Ստեփանյանը մոտ մեկ տարի հաճախել է իրենց դպրոց: 

Լիանա Սայադյանը վստահեցնում է` Վալերիկի դեպքը բացառություն չէ, սոցիալապես անապահով ընտանիքները սովորաբար խնդրում են իրենց երեխային ընդունել հատուկ դպրոց` փորձելով լուծել նաև երեխայի խնամքի, սննդի և գիշերակացի խնդիրները: Վալերիկ Ստեփանյանն ուսումը կշարունակի հանրակրթական դպրոցում: 

Վաղարշապատի 2-րդ հատուկ դպրոցը հիմա 95 աշակերտ ունի: Անցած տարվա համեմատ` 2013-2014թ. ուս. տարվա առաջին դասարանցիների թիվը կրկնապատկվել է` հասնելով 15-ի: Փոխտնօրենը փաստում է. որ աշակերտները տարեցտարի ավելանում են:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել