1  Իշամեղու-չղջիկ

Bumblebee-Bat

Իշամեղու-չղջիկները բնակվում են Թայլանդում: Դրանք կշռում են մոտ 2 գրամ: Իշամեղու-չղջիկն աշխարհի ամենափոքր կաթնասուններից է: Այն ներառված է 12 ամենավտանգված կենդանիների ցանկում: 

 2  Վալեի՝ սև քթով ոչխար

tumblr_mgeehk7buo1qzya49o1_500

valais2

Տարօրինակ տեսքով այս ոչխարները հիմնականում հանդիպում են Շվեյցարիայում: 

 3  Ապակե գորտեր

glass_frog

transparent-glass-frog

Ապակե գորտերը պատկանում են երկկենցաղների Centrolenidae ընտանիքին: Թեպետ ապակե գորտերի մեծ մասը կանաչ են, դրանց մի մասի որովայնի մաշկը թափանցիկ է:    

 4  Ապակե թիթեռ 

Glasswing-1

transparent-butterfly--large-msg-134637056105

Ապակե թիթեռները հայտնի են նաև «Գրետա Օտո» անվանմամբ, իսկ իսպանացիները դրանց անվանում են espejitos, ինչը իսպաներենից թարգմանաբար նշանակում է «փոքրիկ հայելիներ»: Այս թիթեռների թևերը թափանցիկ են՝ չհաշված եզերերը: Հենց թևերի եզրերի գունավորման շնորհիվ էլ հնարավոր է լինում նկատել դրանց, երբ դրանք թառում են տերևների կամ ծաղիկների վրա: 

 5  Կարմիր էոնիում «Կիկլոպ»

red flower

download

Սրանք գեղեցիկ ու երկար սուկուլենտներ են (բույսի տեսակ): Դրանց երկարությունը կարող է գերազանցել 1.5 մետրը:  

 6  Ծիածանագույն էվկալիպտ 

1511900_802593516425101_5799338325541260718_n

Ծիածանագույն էվկալիպտի գույներն ամբողջովին բնական են: Երբ ծառն աճում է, այն սկսում է կեղևազրկվել: Այդ ժամանակ երևում է ծառի արտաքին շերտի վառ կանաչ գույնը: Ժամանակի ընթացքում այդ գույնը փոխվում: Ծառը ստանում է կապույտ, մանուշակագույն, նարնջագույն և շագանակագույն երանգներ: Ահա թե ինչպես է այս ծառը գունագեղ տեսք ստանում: 

 7  Գանգուրներ 

EASTER PIC.-

babyfrizz

Գանգուրները մնացած հավերից տարբերվում են դուրս ցցված արտառոց փետուրներով: Թեպետ շատերը կարծում են, որ սրանք առանձին ցեղատեսակ են, իրականում դա ճիշտ չէ: Ամեն ցեղատեսակի հավերի մեջ էլ կարող են այսպիսի փետուրներով հավեր լինել:  

 8  Ճապոնական թռչող սկյուռիկ 

1606866_778280785523041_632693200_n

Այս գաճաճ սկյուռիկի մարմնի երկարությունը կազմում է 14-20 սմ (չհաշված 10-14 սմ երկարությամբ պոչը): Այս սկյուռիկները 150–220 գրամ են կշռում:  

 9  Լեռնաբնակ կապույտ թռչուն

38368-Mountain-Bluebird

Լեռնաբնակ կապույտ թռչունը միջին չափի թռչուն է, որի քաշը կազմում է մոտ 30 գրամ, իսկ երկարությունը՝ 16-20 սմ: Այս թռչունները բաց գույնի որովայն և սև աչքեր ունեն: Հասուն տարիքի հասած արուները փիրուզագույն ու կապույտ բարակ կտուցներ ունեն:  

 10  Կապկային խոլորձ

10308271_805391269478659_1460825492117116346_n

Կապկային խոլորձը հանդիպում է Էկվադորի ու Պերուի բարձրաբերձ շրջաններում: Ժամանակին այն հայտնի է եղել Dracula Simia անունով:  

 11  Բրոկոլի ռոմանեսկո

1654086_765856663432120_1642819555_n

IMG_6548-1024x682

Այս գեղեցիկ բանջարեղենն իրականում ոչ թե բրոկոլի է, այլ ծաղկակաղամբ: 

 12  Թագավորական այծքաղ

smallest-animals (1)

pb-110208-royal-antelope-cr-423p.photoblog900 (1)

Այս փոքրիկ կենդանին այծքաղի տեսակներից է: Դրա հասակը հասնում է 25-30 սմ-ի, իսկ քաշը՝ 1.5-3 կգ-ի: Այս կենդանատեսակը բնակվում է սաղարթախիտ անտառներում և ամենից հաճախ հանդիպում է Աֆրիկայի  անտառներում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել