Մոտս չի ստացվում հայկական սերիալներից գլուխ հանելը: Ամեն անգամ փորձում եմ միացնեմ ու նայեմ, բայց 10 րոպե հազիվ եմ դիմանում...Դրանից հետո էլ գլխացավնա ինձ բռնում ու ես փոշմանում եմ անգամ սերիալ նայելու մասին մտածելու համար...Ինչևէ.... Բայց ամեն դեպքում փոքրիկ հաջողություններ ունեցել եմ էս հարցում - մի բան եմ նկատել, որը բացի ինձնից հաստատ շատերն էլ նկատած կլինեն... Ժողովուրդ, ինչիա՞ բոլոր սերիալներում օգտագործվում էս ֆրազը՝ «Էս էն չի, ինչ դու ես մտածում» կամ «ես քեզ ամեն ինչ կբացատրեմ»… մանավանդ վերջինը անձամբ ինձ շատ է ներվայնացնում.. Ասենք ֆիլմում կնիկը մարդուն բռնցրելա ուրիշի հետ, մարդն էլ ասումա՝ «Ես քեզ ամեն ինչ կբացատրեմ»… կինն էլ թե ՝ «Ինձ ոչ մի բան պետք չի բացատրել, ես ամեն ինչ հասկացա»... Դրանից հետո ամենազավեշտալի պահն է … Ամուսինը հազար անգամ կրկնում է, որ ինքը ամեն ինչ կբացատրի իսկ կինն էլ ժամերով մնում է կանգնած ու չի գնում… հարց՝ մի՞թե տղամարդը չի կարող էդ ընթացքում ամեն ինչ բացատրել կնոջը......Ծիծաղելի ու ներվայնացնող հարց է..... :DDD