Yerevannews.am-ը գրում է.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մայիսի 7-ից դադարեցվում է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանի լիազորությունները: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահի հրամանագրում մասնավորապես նշվում է, որ այդ հրամանագրի համար հիմք է ընդունվում ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետերը եւ հաշվի առնվում Արդարադատության խորհրդի 2014 թվականի մայիսի 6-ի առաջարկությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել