Իսկ այժմ կարեւոր բաներից։ Բացառիկ իրավիճակ է, երբ բոլորիցս հանգստութիւն է պահանջւում։ Ոչ ոք չի կարող ինձ մեղադրել անհարկի, թեւաթափ անող գերզգուշաւորութեան մէջ, բայց այս օրերին դա աւելի քան անհրաժեշտ է։ Լինում են դէպքեր, երբ սադրանք տեսնելիս պէտք է թափով ընդառաջ գնաս՝ շեշտկելով, որ տեսնում ես սադրանքը եւ չես վախենում դրանից։ Բայց սա այն դէպքում, երբ սադրանքի մէջ ներգրաւուած մարդիկ գիտեն, թէ ինչ սեւ գործի մէջ են։ Առաջիկայ երեք օրերին ես Երեւանում չեմ լինելու։ Հանգիստ վերաբերուեք բոլոր տեսակի «զառամանոստալջիկ» դրսեւորումներին, համարեք, որ մեծ ներկայացում է, ուրիշ ոչինչ։ Յուսահատուած, մլորութեան մէջ գցուած, հոգնած մարդիկ կարող են եւ վանկարկել «լենին, պարտիա, միկոյան» կամ այլ բաներ։ Թող արտայատուեն, դա էլ իրենց բողոքի ձեւն է, ինչպէս 88 թուականին վախենում էին մեզնից՝ մեր գաղափարներից ու ղարաբաղ էին գոռում։ Անցաւ, չէ՞, այդ փուլը. մեզնից աւելի անկախական դարձան։ Վախն ահաւոր բան է. եթէ մարդն Աստծուց աւելի ինչ-որ այլ բանից է վախենում, դադարում է մարդ լինել։ Այդպիսին է վիճակը։ Մեր ոխերիմ բարեկամն այսօր վստահաբար ուզում է մեր մոլորեալների ձեռքով մեծ խառնակութիւն ստեղծել։ Դրա համար նաեւ քաղաքացիական շարժումներ անուան տակ անկազմակերպ ու անպատասխանատու երեւոյթներ են խրախուսում։ Կազմակերպուած բանակի կազմակերպուած նահանջն անգամ յաջողութիւն կարող է բերել, իսկ անկազմակերպ ամբոխի առաջընթացը կարող է ոչինչ չնշանակել։ Ուրեմն տարբեր սադրանքներ են սպասելի այս օրերին եւ բոլոր դէպքերում զսպուածութիւն յանդէս բերենք, զսպուածութիւն, ներողամտութիւն եւ հանդուրժողականութիւն ... միայն երկու շաբաթով։ Մնացեալը յետոյ կասեմ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/paruyr.hayrikyan.1/posts/646582542084159?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել