Tert.am-ը գրում է.
Եվրամիությունը երեքշաբթի լրացրել է երկրների ցուցակը, որոնց քաղաքացիները կարող են Շենգենյան տարածքում ճամփորդել առանց վիզայի:
Ինչպես տեղեկացնում է INTERFAX-ը՝ ազատ վիզային ռեժիմը սահմանվում է Դոմինիկայի, Գրենադայի, Կիրիբատիի, Մարշալյան կղզիների, Միկրոնեզիայի, Նաուրուի, Պալաուի, Պերուի, Սենթ Լյուսիայի, Սենթ Վինսենթ և Գրենադինների, Սամոայի, Սողոմոնյան կղզիների, Արևելյան Թիմորի, Տոնգայի, Տրինիդադ և Տոբագոյի, Տուվալուի, Վաուատուի քաղաքացիների համար: Բացի այդ, առանց վիզայի ԵՄ տարածք կարող են մուտք գործել Կոլումբիայի և Միացյալ Արաբական Էմիրությունների քաղաքացիները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/05/06/eu-visas/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



