Դիմում եմ Սփյուռքում ապրող իմ բոլոր ընկերներին, մտերիմներին, ինձ ճանաչողներին.
Այսօր Եվրատեսիլ երգի մրցույթի կիսաեզրափակիչում առաջինը ելույթ է ունենալու Հայաստանի ներկայացուցիչը՝ ԱՐԱՄ Mp3-ն:
Սատարենք նրան, մի կողմ թողնենք մեր ազգային անհաշտությունը, մեր խռովքը, մեր նեղացածությունը: Գիտեմ, շատերը հոգնած հայաստանյան իշխանություններից, չեն ուզում անգամ սատարել մեր երգչին: Բայց սա մեր ժողովրդի հաղթանակը կարող է լինել, կարող է վերջապես նպաստել այն բանին, որ այս ծանր շրջանում, երբ Հայաստանը մոռացվել է շատերի կողմից, մենք կարողանանք երգով շատերի ուշադրությունը սևեռել մեզ վրա:
Հաղթանակը նաև կարող է նպաստել այն բանին, որ տարբեր երկրների հայ գործարարները գան Հայաստան և նախապատրաստվեն 2015-ին....
Մեր հաղթանակը նվիրենք Ցեղասպանության 100-ամյակին, ապացուցենք, որ անհնար է ոչնչացնել մի տաղանդավոր ժողովուրդ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել