1. Հնդկաստանում ապրում է 15 տեսակ օձ, որոնցից թունավոր են միայն 4 տեսակը: Նույնիսկ նրանց ամենաթունավորները` կոբրաները, նախահարձակ չեն լինում: Այնուամենայնիվ, ամեն տարի Հնդկաստանում օձերի խայթոցից մահանում է 6000-8000 մարդ:
2. Թուրքիայի տարածքում գտնվող հին հունական քաղաքներում պեղումներ կատարվելիս հայտնաբերվեց 300 քարե բեկոր` հնագույն գրերով: Մեծ ջանքերից հետո հաջողվեց վերծանել մի հետաքրքիր տեքստ, ուր հիշատակվում էին ապրանքների անունները և նրանց գները: Աշխարհի առևտրական առաջին գովազդը հանդիսացող այդ քարերը դրվել են խանութում երևացող տեղ: Հնագույն խանութը եղել է ունիվերսալ: Այնտեղ վաճառվել են մրգեր, գինի, թաշկինակներ, մարմարյա արձանիկներ, խեցեղեն և խոշոր եղջերավոր անասուններ:
3. Շվեյցարական տուրիստական մի կազմակերպություն գայթակղում է իր այցելուներին հետևյալ գովազդով. «Շտապեք այցելել Ալպեր. Վաթսուն միլիոն տարի անց այդ լեռները կործանված կլինեն»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել