Armnewstv.am-ը գրում է.
Եվրատեսիլյան տոնը սկսված է: Մինչև մասնակից արտիստները փորձում են շտկել թերությունները ու իրենց լավագույն հնարավորություններով ներկայանալ մրցույթին, եվրոպական բուքմեյքերները ակտիվ խաղադրույքներ են անում: Գործակիցները սահմանված են, կանխատեսումները` փաստարկված: Առաջին հորիզոնականը մրցույթի հենց սկզբից Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ինն է: Ռուսական gazeta.ru պարբերականը վերլուծական հոդվածում մանրամասն քննարկում է Ադրբեջանի հետագա քայլերը Հայաստանի հաղթանակի դեպքում: Չէ որ հայերը հրաժարվեցին 2012-ին Բաքվում անցկացվող մրցույթին մասնակցել, քանի որ անվտանգությունն ապահովված չէր:
Արամ MP3-իից մեկ հորիզոնականով հետ է մնում Շվեդիայի ներկայացուցիչ Սաննա Նելսոնը, իր Undo կոչվող երգով: Բայց նրա հաղթանակը ավելի քիչ հավանական է, ընդամենը մեկ տարի առաջ էր Շվեդիան հյուրընկալել մրցույթը ու, ըստ gazeta.ru-ի վերլուծաբանի, դժվար թե նորից պատրաստակամություն հայտնի մեծ ծախս անել:
Ուկրաինայում լարված է վիճակը հնարավոր է հետաքրքրություն առաջացրել Մարիա Յարեմչուկի Tick-tock երգի նկատմամբ, բայց, համաձայն եվրոպացի բուքմեյքերների, այն եզրափակելու է լավագույն եռյակը: Դե իսկ եվրատեսիլյան տարվա սենսացիան Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստն է: Տրանսվիստիտ արտիստը մեծ աղմուկ բարձարցրեց, բայց նա իր ոճի մեջ միակը չէ, նախորդ տարիներին էլ Վեռկա Սեռդյուչկան կնոջ հանդերձանքով Ուկրաինան ներկայացրեց, բայց նույնիսկ լավագույն հնգյակ չընդգրկվեց: Կոնչիտան լավագույն դեպքում կարող է հավակնել 8-ից 10-րդ հորիզոնականին: Միացեք մեզ կարգախոսով «Եվրատեսիլ 2014»-ի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 6-ին և 8-ին: Եզրափակիչը մայիսի 10-ին է:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ