Ժողովուրդ, եթե լավ տրամադրության մեջ չեք, տխուր եք, աշխատավարձին դեռ շաբաթներ կան, իսկ գրպանում դատարկություն է, մի խոսքով, եթե տրամադրություն բարձրացնելու կարիք ունեք, այլևս պետք չի գնալ «խմելու». դրա փոխարեն կա նոր լուծում` կարդացեք խնդրեմ անզուգական Մենուա Հարությունյանի գրառումները իր ֆեյսբուքյան էջում կամ էլեկտրոնային ԶԼՄ-ներում: Տրամադրության թռիչքային բարձրացումը երաշխավորված է:
Իսկ ամենաթարմ գրառումը կատարեց մոտ կես ժամ առաջ` մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե գալիք ընտրություններում հաջողությունը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը: Միշտ այն համարումն եմ ունեցել, որ Հանրապետականները գոնե տեղեկատվական դաշտում ունեն լուրջ կադրեր, ու Մենուան այստեղ ուղղակի «փախած ալիք» է ու ոչ ամենևին «ծանր հրետանի»: Սակայն, սրանով հանդերձ ,արդեն որերորդ անգամ համոզվում եմ, որ նույնիսկ Մենուայի «փախած ալիք»-ությունը վտանգավոր է ողջ ՀՀԿ-ի ու իշխանական համակարգի համար: Մեջբերում եմ գրառումից. «Բնական է, երբ ԲՀԿ-ի առաջնորդն իր կուսակցությանը հաղթանակ է ցանկանում, բայց անբնական է, երբ նրա այս հայտարարությունը անպատասխան է մնում Հանրապետական կուսակցության փոխնախագահ, վարչապետ, Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանի կողմից, ով վայրկյանների ընթացքում պատասխանեց Ռոբերտ Քոչարյանին, բայց Գագիկ Ծառուկյանին չի պատասխանում:
Ա. Կամ Հովիկ Աբրահամյանը լուրջ չի վերաբերում Գագիկ Ծառուկյանի այս հայտարարությանը.
Բ. Հովիկ Աբրահամյանի սրտով էլ է, որ հաղթանակը շրջանցի Մելիք-Ադամյան փողոցը.
Գ. Հովիկ Աբրահամյանի համար միևնույնն է` որ փողոցով կանցնի հաղթանակը, քանզի Մելիք Ադամյանի հաջողության դեպքում ինքն է դառնում վարչապետ, իսկ անհաջողության դեպքում` իշխանությունը կանցնի իր խնամուն»: Հիմա հարցս ուղղեմ հենց Ձեզ, Մենուա, Դուք կարդացե՞լ եք այս հատվածը գոնե երկու անգամ, կամ հասկացել եք՝ ինչ եք գրել մինչև հրապարակելը: Ստացվում է՝ այս տողերից, որ Դուք ամենապարզ բառերով ասած «պաստավկա» եք անում Ձեր իսկ կուսակցության փոխնախագահին, դեռ վերջինիս ՀՀ վարչապետ լինելը դնենք մի կողմ, ու կրկին ու կրկին դառնում օֆշորի Տիկոյի փաստաբանը: Ավելի զարգացնեմ ասածս: ՀՀԿ մամլո խոսնակը տեղյակ է, որ Դուք նման բան եք հրապարակել. անկախ այն հանգամանքից, որ Դուք լրագրող եք, Դուք նաև կուսակցական եք, ու այս դեպքում նույնիսկ Ձեր անձնական կարծիքը, եթե այն չի սահմանում, որ անձնական կարծիք է հստակ բառային տերմինաբանական ձևակերպմամբ, ընկալվում է որպես կուսակցականի կարծիք: Հիմա, ասենք, մարզերի հանրապետականները չեն մտածի, որ հարազատ կուսակցության ներսում փաստացի երկատվածություն կա, եթե վերջինիս երիտասարդ ու կարկառուն ներկայացուցիչ անկրկնելի Մենուան փաստացի քար է շպրտում կուսակցության փոխնախագահի ուղղությամբ: Այն, որ Դուք ամեն դեպքում առաջնորդվում եք անաչառ լրագրողի սկզբունքներով, արդեն այնքան մաշված է ու անհամապատասխան Ձեր կերպարին, որքան «ծերացած կուրտիզանուհուն կույս կոչելը». դե միայն շրջանառվող լուրերը Ձեր պատվիրատուների մասին արդեն բավական է, որոնք Դուք, ի դեպ, ոչ թե հերքել եք, այլ այլոց եք մատնացույց արել որպես պատվերով գրողի հայտնի հայկական այն ասացվածքի նման, թե ով է առաջինը մատնացույց անում ուրիշին, իր այդպիսին լինելը կոծկելու համար: Ամեն դեպքում թողնենք դա: Ուղղակի զարմացած եմ. կամ Դուք ակամա հայտնվեցիք այս գրառմամբ վատ վիճակում որպես Ձեր իսկ քաղաքական-գաղափարական հայրենիքի ղեկավարներից մեկին վատաբանած անձ, ինչը արդեն իսկ խոսում է տարրական թասիբի բացակայության մասին, կամ կան այլ հարցեր, որոնք խոսում են ՀՀԿ ներկուսակցական երկատվածության ու խմորումների մասին: Ի դեպ, ահագին ծիծաղեցի Ձեր այս գրառման վրա ու հիմնվել եմ բացառապես Ձեր գրառման վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել