1in.am-ը գրում է.
Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայության որոշմամբ Դոնեցկի օդանավակայանում օդանավերի ընդունումն ու թռիչքը ժամանակավորապես դադարեցվել են: Այս մասին փոխանցում է BBC-ն:
«Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայության կարգադրությամբ օդանավերի ընդունումն ու արձակումը Դոնեցկի օդանավակայանից ժամանակավորպես դադարեցվել է»,-ասվում է օդանավակայանի կայքում:
Օդանավակայանի կայքի առցանց չվացույցում նշված է, որ բոլոր չվերթները չեղյալ են հայտարարվել:
Դոնեցկի մարզում շարունակվում է ուկրաինական բանակի կողմից անցկացվող հատուկ օպերացիան:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1279663.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



