Մի անգամ Սալվադոր Դալին հրավիրում է Արամ Խաչատրյանին իր տուն: Նշանակված ժամին տաղանդավոր կոմպոզիտորը գնում է նկարչի տուն: Սպասավորները խնդրում են նրան սպասել նախասրահում, իսկ նկարիչը...ուշանում էր: Հանկարծ շատ բարձր հնչում է Խաչատրյանի «Սուսերով պարը», բացվում են դռներն ու ներս է խուժում Դալին՝ ձեռքին մի փայլուն սուսեր: Նա սկսում է խրոխտ թափահարելով սուսերը պտտվել սեղանի շուրջը, որի մոտ նստած էր զարմացած կոմպոզիտորը: Երբ երաժշտությունն ավարտվում է, Դալին անհայտանում է այն դռների ետևում, որից մտել էր, իսկ սպասավորը մոտենալով Խաչատրյանին ասում է. «Ընդունելությունն ավարտված է»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=153955041394886&set=a.153727848084272.3740.153723764751347&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել