
Եղանակը տաքացել է, և հանգստի մեկնելու բուռն շրջանը կարելի է համարել բացված: Երևանի պետական կամերային թատրոնի աշխատակազմն օգտվեց այս առիթից, ու մի օր որոշեցին բոլորով գնալ հանգստանալու, որոշեցին, 10 օրվա մեջ ամեն ինչ կարգավորեցին, տոմսերը գնեցին ու մեկնեցին Եգիպտոս`Շարմ էլ Շեյխ:
Աշխատանքային նպատակ չկար, ուղղակի թատերախմբով որոշել էին հանգստանալ, թեթևանալ ու կտրվել առօրյայից:
Ինչպես ArmStar.am-ի հետ զրույցում նշեց դերասան Ռաֆայել Երանոսյանը, նման խենթություները բնորոշ են Կամերայինին:
- Դե քանի որ Կամերայինում բոլորս խենթեր ենք` լավ իմաստով, մենք նման խենթություններ անում ենք, չի բացառվում, որ մի օր երեկոյան` ներկայացումից հետո, որոշենք մեքենաներով գնալ Ղարաբաղ:
Եթե Կամերային թատրոնի թատերախումբը հայտվում է մեկ տեղում, հետաքրքրությունն ու խենթությունն անպակաս են: Նույնիսկ այստեղ են բեմ գտել և օգտվել բեմից:
-Հանգիստը Կամերայինի ոճի մեջ էր, էլի խենթություններ արեցինք, երգեցինք, պարեցինք: Այնտեղ, որտեղ հանգստանում էինք, բեմ կար, էլի բեմը «վերցրեցինք», երգեցինք, պարեցինք:
Ո՞րն է ամենախենթ արարքը, որ արել եք.
- Իրենց արաբական շորերից հագնում էի, այդպես գնում էի ման գալու: Հետո ուզում էի ուղտի հետ նկարվել, թվաց, թե թքելու է վրաս, դրա պատճառով ոտքս վնասեցի:
Թատրոնի դերասանուհի Անի Լուպեն վառ տպավորություններով է վերադարձել, նա իր տպավորություններով կիսվեց ArmStar.am-ի հետ.
- Վառ, արևոտ, ուրախ…. երբ չես ուզում վերադառնալ, երբ ուզում ես` ակնթարթը կանգ առնի, որովհետև այն հրաշալի է:
Անի Լուպեն նույնիսկ իր հանգիստը չի պատկերացնում առանց թատրոնի.
- Եթե թատրոնն իմ հետ չլինի անգամ մեկ վայրկյան, ես կանհանգստանամ, այն միշտ ինձ հետ է, միշտ` իմ մեջ:
Անի Լուպեն մեզ պատմեց նաև, որ ապրիլի 29-ին լրացել է թատրոնի ռեժիսոր Լուսինե Երնջակյանի և ռեժիսոր, դերասան Արշալույս Հարությունյանի ամուսնության 4 տարին: Այդ կապակցությամբ հարսանեկան արարողության կրկնություն է եղել Եգիպտոսում, սակայն այս անգամ ոչ թե հայկական ավանադական մոտիվներով, այլ` արաբական:
Շարունակությունն՝ այստեղ