1in.am-ը գրում է.
Ամերիկյան ռեփերների բառապաշարն ավելի հարուստ է, քան Ուիլյամ Շեքսպիրինը՝ պնդում է ամերիկացի գիտնական Մեթ Դենիելսը: Այս մասին է գրում gazeta.ru-ն:
Իր հետազոտությունը նա հիմնավորել է նրանով, որ Շեքսպիրի ստեղծագործություններում օգտագործվել է 28,829 բառ, ինչից ենթադրվում է, որ գրողի բառապաշարում եղել է ավելի քան 100 հազար բառ: Նա նաև վերցրել է տարբեր ռեփերների տեքստերում օգտագործված առաջին 35 հազար բառերը:
Ուսումնասիրողին հաջողվել է պարզել, որ շատ ռեփերներ ավելի մեծ բառապաշար ունեն, քան բրիտանացի դրամատուրգը: Այսպես, Aesop Rock-ը և Wu-Tang Clan-ի ռեփերները բոլոր ցուցանիշներով անցել են Շեքսպիրից: Միևնույն ժամանակ, Beastie Boys-ը և Outkast-ը փաստացի հավասարվել են մեծ դրամատուրգին:
Ուսումնասիրության աուտսայդերներ են հանդիսացել DMX-ը, Drake-ը և 50 Cent-ը, նրանք 3,5 հազար յուրահատուկ բառեր են օգտագործել:



