Երեկ`մայիսի 4-ին Թուրքիայի արտգործնախարար Ա. Դավութօղլուն հոդված է գրել The Guardian-ում: Բովանդակությունից կարելի ա եզրակացնել, որ դա Էրդողանի հայտարարության շարունակությունն է` ավելի հանգամանալից: Ու քանի որ Էրդողանի հայտարարությունը որակվեց նաև որպես իբրև թե իրական մեղայական, նրանք շարունակում են բռնած ուղին` սենց ասած իբրև թե իրենց չվառելու համար (եթե իհարկե իրենք իսկապես մերժողականությամբ հանդես չէին եկել, որը ես խիստ կասկածում եմ): Իրականում դա հենց իրենց էլ լավ օգտակար է: Էս հայտարարությունը ամենից շատ ուղղված էր են մասսային, որը սկսել էր թուրքերի «պատը շարել»` հավատալով թուրքերի կեղծ հայտարարությանը: Ու դրանով իսկ ևս մեկ անգամ թուրքերը վերահաստատում են իրենց պատրաստակամությունը հայ-թուրքական եղբայրական հարաբերությունների «վերականգնման համար» (ինչպես հոդվածում ներկայացնում է Դավութօղլուն), ու որպեսզի նաև ալիքը չմարի ու թուրքերի այս «առաջնթացի» մասին շարունակվի խոսվել ու աղմուկ բարձրանալ: Սա արդեն ոնցվոր Էրդողանի նախկին հայտարարության ավելի կատարելագործված նոր վիպուսկն ա: Սրա արդյունքը դժվար թե լավ անդրադառնա մեզ` հայերիս, ու ընդհանրապես Հայաստանի առանց այն էլ կաղացող դիվանագիտության վրա: Սրա նորությունն այն էր, որ այստեղ արդեն թուրքերը պաշտոնական պատրաստակամություն են հայտնում հայ-թուրքական արձանագրությունների իրագործման համար, քանզի դրա մինչ այդ ձախողման պատճառ է բերում ինչ-ինչ խանգարող բաներ, ու ակնհայտ է որ այդ արգելքները Հայոց Ցեղասպանության` Թուրքիայի կոկորդում փշի նման խրված լինելը, ու ԼՂՀ-ի հիմնախնդիրը: Մասնավորապես «Համաձայնագիրը պետք է կարգավորեր հայ-թուրքական հարաբերությունները եւ զգալի դրական ազդեցություն գործեր ամբողջ Կովկասի վրա։ Վերջերս որոշ խոչընդոտներ սպառնում էին ջուրը գցել ողջ գործընթացը» այս մասում խոսվումա վերջերս` ապրիլի 24-ին հայկական շրջանակներում հնչող հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչման մասին հնչեցրած առաջրակների մասին: Փաստորեն` թուրքերը մեզնից մեկ քայլ արդեն առաջ ընկան` դրանով իսկ տապալելով մինչ այդ արձանագրությունների հետ կանչման հնարավորությունը` իրենց միջազգային հեղինակությունը բարձրացնելով` որպես կառուցողական դիրքորոշում բռնած ու հաշտության ձեռք մեկնող երկիր: Ու քանի որ, ինչպես հենց թուրքերը նշեցին, հայ-թուրքական հարաբերությունները կարող են լուծվել միայն ԼՂՀ-ի հարցի լուծմամբ (այսինք Անդրբեջանի օգտին, որը Հայաստանի համար ընդունելի չի), նրանք խաղաղության ձեռք են մեզ մեկնում` որպես էս պահին նախաձեռնող` ըստ իս պահանջելով ԼՂՀ-ի հարցի լուծում` հօգուտ Ադրբեջանի, էլ չեմ ասում Ցեղասպանության հարցը: Եվ քանի որ Հայաստանը դա չի կարող բավարարել` դրանով իսկ կորչում են հայ-թուրքական արձանագրությունների իրագործման հավանականությունը, և հետևաբար միջազգային հանրության աչքին Թուրքիան կերևա որպես խաղաղասեր ու կառուցողական քաղաքականությւոն վարող երկիր, իսկ Հայաստանը` ճիշտ հակառակը: Եվ ինչու չէ թուրքեը նույնիսկ կասեն, որ իրենք միշտ էլ այդպիսի եղբայրասեր են եղել, փոխարենը դա հայերը չեն հասկացել ու միշտ խճճել են հայ-թուրքական հարաբերությունները` ըստ իրենց` մեր «ճղճիմ» հարցերը մեջտեղ բերելով ու ամեն բան ձախողելով:

Հ.Գ. Կարճ ասած, ժողովուրդ ջան, մեր գլխին հա գալիսա` «Շատ մի սիրուն էինք, մի հատ էլ ծաղիկը վրից աճեց»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել