Գաղտնիք չէ, որ շոգենավով ճանապարհորդելը մատչելի հաճույք չէ: Սակայն մի քանի տասնամյակների ընթացքում այդ ծառայություններից օգտվողների թիվը կտրուկ մեծացել է, և ներկայումս նրանք կարող են ոչ միայն շվեդական սեղաններից օգտվել, այլև մի շարք հետաքրքիր և յուրօրինակ ծառայություններից:
1 Crystal Serenity
Շոգենավը տեղավորում է 655 ուղևոր: Այստեղ բազմիցս կազմակերպվել է հեղինակավոր «Condé Nast Traveler Reader’s Choice Awards» մրցանակաբաշխությունը: Ուղևորները կարող են գնումներ կատարել հենց նավի վրա: Խանութների շարքին դասվում են այնպիսի հայտնի ապրանքանիշեր, ինչպիսին է «Dior»-ը:
2 Seabourn Quest
Այս հիանալի շոգենավը կարող է տեղավորել 450 ուղևոր, ընդ որում՝ սպասարկող անձնակազմի թիվը գրեթե հավասար է ուղևորների թիվին՝ 330 մարդ: Ճանապարհորդելու ընթացքում Դուք կարող եք օգտնել նավի վրա առկա բազմաթիվ զվարճանքներից: SPA պրոցեդուրաների սիրահարները լիովին բավարարված կլինեն մատուցվող ծառայությունների բազմազանությունից:
3 Road to Mandalay
Կանգնելով հիասքանչ «Road to Mandalay» շոգենավի մակույկին, որը լողում է Իրավադի գետով, Դուք կտեսնեք զարմանալի բնապատկերներ, ինչպես նաև հնարավորություն կունենաք լողալու շոգենավի լողավազանում և վայելելու բարի յուրահատուկ ըմպելիքները:
4 Seven Seas Mariner
Միայն պատկերացրեք՝ ճանապարհորդելով այն շոգենավով, Դուք անձնական սպասարկող կունենաք, ով կկատարի Ձեր յուրաքանչյուր պատվերը: Շոգենավը 700 ուղևոր է տեղավորում: Նավախցերը տարբեր չափսի են, յուրաքանչյուրն ունի մարմարե լոգասենյակ և նույնիսկ պատշգամբ:
5 Silver Spirit
«Silver Spirit» 540 ուղևոր է տեղավորում: Բացի բազմաթիվ լողավազաններից և ռեստորաններից, շոգենավի բոլոր նավախցերն անչափ շքեղ են և կարող են գոհացնել նույնիսկ ամենաքմահաճ ուղևորներին:
6 Sea Cloud
Վերը նշված բոլոր շոգենավերից այս մեկը, թերևս, ամենայուրահատուկն է: «Sea Cloud»-ը հասարակ շոգենավ չէ, այլ առագաստանավ: Այնքան էլ հեշտ չէ հայտնվել նրա վրա: 32 նավախցերը միայն 64 ուղևոր են տեղավորում: Նավախացերը մեծ չեն, սակայն դիզայնն իրոք տպավորիչ է:



