34_pshenica1in.am-ը գրում է.

Համաշխարհային շուկաներում ցորենի գինը հասել է 13 ամսվա առավելագույն մակարդակին՝ ուկրաինական ճգնաժամի պատճառով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

«Փաստը, որ բռնությունը թափ է հավաքում, շուկայի տեսանկյունից լուրջ մտավախություն է առաջացնում»,- գործակալությանն ասել է National Australia Bank հումքային մթերքների վարչության տնօրեն Մայքլ Փիթսը:

Ուկրաինան աշխարհում զբաղեցնում է 6-րդ տեղը ցորենի արտահանման ծավալով և 3-րդը՝ եգիպտացորենի մատակարարմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել