POP աշխարհում բնավ էլ նոր չեն դեպքերը, երբ այս կամ այն երգիչ- երգչուհին գողանում է արտասահմանյան՝ իր հավանած երգը և փոփոխելով բառերը, երբեմն էլ մեղեդին իր համար բոլորովին նոր երգ ստանում: Հայ կատարողներն էլ այս թվում բացառություն չեն և դժվար չէ մտաբերել այն աղմկահարույց պատմությունները, երբ այս կամ այն արտասահմանցի կատարողը հանդգնել է մերոնցից ինչ-որ երգ գողանալ:
Դեպքը, որին այս անգամ ցանկանում եմ անդրադառնալ եզակի է իր բնույթով: Մեր ամենառաբիզ երգիչներից մեկի երգը գողացել է մեկը, ով հանդիսանում է երվրոպական հնագույն մշակույթներից մեկի կրողը:
Brandy: Այսպես է Ռումինացի այն երգչի անունը, ով գողացավ Joni-ի Mari, Mari երգը: ՀԵտաքրքիր է, որ երգիչը նույնիսկ իր ֆեյսբուքյան էջում է նշում, որ իր սիրած աղջկա անունը Մարի է:Մի խոսքով. հավանաբար շատ տպավորված լինելով մեր հայրենակցի երգով, որոշում է վերցնել ու տեսահոլովակ նկարահանել այդ երգի հիման վրա: Ցածրակարգ պլագիատ և անորակ գործիքավորում. Երկու բառով այսպես կարելի է բնորոշել ռումինացու ստացած արդյունքը: Բայց այն, որ կրկնօրինակված է գրեթե ամեն ինչ, անգամ տեսահոլովակի կիսամերկ աղջիկները, կարծում եմ կասկած չի հարուցում: Ստորև կարող եք ինքներդ համեմատել:
Իսկ որ գողացել է հենց ռումինացին դա փաստում է երգի արտադրման տարեթիվը՝ 2012թ մայիսի 7, իսկ Joni-ի երգը թվագրվում է 2011թ-ի օգոստոսի 20-ին: